Գլխավոր Լրահոս

Թուրքիան այլևս առևտրային հարաբերություններ չունի Իսրայելի հետ. Ֆիդան

Թուրքիան այլևս առևտրային հարաբերություններ չունի Իսրայելի հետ. Ֆիդան

Թուրքիան այլևս առևտրային հարաբերություններ չունի Իսրայելի հետ։ Այս մասին հայտարարել է հանրապետության ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը՝ Գազայի հատվածում ստեղծված իրավիճակի վերաբերյալ երկրի խորհրդարանի արտահերթ նիստում, հաղորդում է Anadolu-ն։

Նրա խոսքով՝ թուրքական նավերին նույնպես արգելված է մուտք գործել իսրայելական նավահանգիստներ։ Թուրքիայի օդային տարածքը նույնպես փակ է իսրայելական ինքնաթիռների համար։

Իր ելույթում Ֆիդանը նշել է, որ ամբողջ աշխարհի աչքի առաջ Իսրայելը Գազայում ցեղասպանություն է իրականացնում և անտեսում մարդկային հիմնարար արժեքները։

«Մենք դեմ ենք Գազայից պաղեստինցի ժողովրդի տեղահանմանն ուղղված ծրագրին։ Անկախ նրանից, թե ով է այն ներկայացնում, նման ծրագիրը մեզ համար անվավեր է», - նշել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Ֆիդանի խոսքով՝ Գազայում գործողությունները ոչ միայն վնաս կհասցնեն պաղեստինցիներին, այլև կբորբոքեն ողջ տարածաշրջանը։

2024-ի մայիսին Թուրքիայի կառավարությունը դադարեցրել էր ուղիղ առևտուրն Իսրայելի հետ։ Սակայն, Իսրայելի կենտրոնական վիճակագրական բյուրոյի տվյալներով, 2025-ի առաջին հինգ ամիսներին Թուրքիան Իսրայել է արտահանել շուրջ 394 մլն դոլարի ապրանք։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում