Գլխավոր Լրահոս

Հայաստանը և Goldman Sachs-ը ներդրումային ծրագրեր են քննարկում

Հայաստանը և Goldman Sachs-ը ներդրումային ծրագրեր են քննարկում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է աշխարհում առաջատար ներդրումային բանկերից՝ Goldman Sachs-ի գլոբալ հարցերով նախագահ Ջարեդ Քոհենին: Այս մասին հայտնում են Կառավարությունից։

Քննարկվել են ՀՀ Կառավարության և Goldman Sachs-ի միջև համագործակցության և ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները, մասնավորապես՝ Հայաստանի տնտեսական զարգացման, օտարերկրյա ներդրումների ներգրավման և նորարարական ու տեխնոլոգիական նախագծերի խթանման ուղղությամբ։

Անդրադարձ է կատարվել Հայաստանում բարենպաստ բիզնես միջավայրի հետևողական բարելավման ուղղությամբ Կառավարության կողմից իրականացվող բարեփոխումներին։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել երկկողմ աշխատանքները՝ համատեղ նախագծերի իրականացման նպատակով:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում