Գլխավոր Լրահոս

Արհեստական բանականությունը սպառնալի՞ք է, թե՞ հնարավորություն խորհրդատվական ընկերությունների համար

Արհեստական բանականությունը սպառնալի՞ք է, թե՞ հնարավորություն խորհրդատվական ընկերությունների համար

Հրապարակվում է որպես գովազդ

Վերջին տասնամյակում արհեստական բանականությունը (ԱԲ) դրվել է տեխնոլոգիական ու բիզնես օրակարգի առաջնագծում։ Այն ներթափանցում է կրթություն, առողջապահություն, ֆինանսներ և, իհարկե, խորհրդատվական ծառայությունների ոլորտ։ ԱԲ-ն կարող է դիտվել և՛ որպես սպառնալիք ավանդական մոտեցումներին, և՛ որպես նոր հնարավորությունների աղբյուր։ Հարցն այն է՝ որքանո՞վ են ընկերությունները պատրաստ հարմարվել այս փոփոխություններին և զարգացումներին։

Փորձենք առանձնացնել խորհրդատվական ոլորտի համար ԱԲ հիմնական սպառնալիքներն ու հնարավորությունները․

Սպառնալիքներ

  • Ավտոմատացում
    ԱԲ-ն ավտոմատացնում է բազմաթիվ կրկնվող վերլուծական գործընթացներ, ինչը նվազեցնում է խորհրդատուների որոշ ծառայությունների գծով պահանջարկը։
  • Աշխատատեղերի կրճատման ռիսկ
    Ամերիկայի շուկայի գծով McKinsey-ի գնահատման համաձայն՝ առաջիկա հինգ տարում ԱԲ-ն կարող է ավտոմատացնել խորհրդատվական ոլորտի աշխատանքների մինչև 30%-ը։
  • Վստահության կորուստ
    Հաճախորդները կարող են առավել զգուշավոր լինել այն դեպքերում, երբ որոշումները հիմնվում են բացառապես մեքենայական վերլուծության վրա՝ առանց մարդկային փորձի և քննադատական վերլուծության։

Հնարավորություններ

  • Տվյալների մեծածավալ վերլուծություն
    ԱԲ-ն հնարավորություն է տալիս վայրկյանների ընթացքում վերլուծել տվյալների այնպիսի ծավալներ, որոնք առանց ԱԲ կիրառման կարող էին պահանջել շաբաթներ։
  • Անհատականացված մոտեցում
    Ալգորիթմները թույլ են տալիս հաճախորդին տրամադրել անհատականացված լուծումներ՝ հիմնված նրա նախորդ փորձի, տվյալների ու շուկայի միտումների վրա։
  • Արդյունավետության բարձրացում
    ԱԲ-ի ինտեգրումը, տարբեր գնահատումներով, կարող է բարձրացնել խորհրդատվական ընկերությունների արդյունավետությունը մինչև 20%-ով։
  • Նոր ծառայությունների ստեղծում
    Մարդկային փորձի և մեքենայական վերլուծության համադրությունը ձևավորում է հիբրիդային մոդելներ, որոնք բացում են նոր շուկաներ։

Ի՞նչ են վկայում համաշխարհային տվյալները

Մի շարք ուսումնասիրությունների տվյալներով՝ համաշխարհային խորհրդատվական ընկերությունների 60%-ից ավելին արդեն որոշակի ձևաչափով կիրառել են ԱԲ գործիքներ իրենց պրակտիկայում։ Միևնույն ժամանակ կարելի է նկատել, որ տարեցտարի ավելի է աճում հաճախորդների թիվը, ովքեր նախընտրում են, որ խորհրդատվական առաջարկները հարստացված լինեն ԱԲ վերլուծություններով։ Որոշ գնահատումներով՝ ԱԲ շնորհիվ ընկերությունները կարող են ազատել շաբաթական միջինը 7–8 աշխատանքային ժամ՝ հնարավորություն տալով աշխատակիցներին կենտրոնանալ ռազմավարական խնդիրների վրա։

Ի՞նչ հնարավոր ելքեր կարող են լինել

Խորհրդատվական ընկերությունների համար խնդիրը ոչ թե ԱԲ «սպառնալիք լինելն» է, այլ այն, թե ինչպես են նրանք ընդունում և ինտեգրում նոր տեխնոլոգիան։ Այս առումով հնարավոր են մի քանի զարգացումներ․

  • ԱԲ կիրառում որպես գործիք, այլ ոչ թե փոխարինող
    Մարդկային փորձը մնում է առանցքային, սակայն ԱԲ-ն դառնում է հզոր օժանդակող։
  • Հմտությունների զարգացում
    Ընկերությունները պետք է ներդրումներ կատարեն աշխատակիցների վերապատրաստման մեջ՝ ԱԲ արդյունավետ կիրառման համար։
  • Էթիկա և վստահություն
    Տվյալների անվտանգությունն ու որոշումների թափանցիկությունը պետք է մնան առաջնահերթություն։

Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ արհեստական բանականությունը խորհրդատվական ոլորտի համար միաժամանակ և՛ փորձություն է, և՛ հնարավորություն։ Հաջողության բանալին նրանում է, որ ընկերությունները կարողանան համատեղել ԱԲ արագությունն ու վերլուծական հզորությունը մարդկային մտքի, հմտությունների և փորձի հետ։ Միայն այդ դեպքում հնարավոր կլինի ստեղծել մրցունակ, վստահելի և նորարարական ծառայություններ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում