Գլխավոր Լրահոս

ԵՄ հատուկ ներկայացուցիչը Մհեր Գրիգորյանի հետ քննարկել է Վաշինգտոնի պայմանավորվածությունները

ԵՄ հատուկ ներկայացուցիչը Մհեր Գրիգորյանի հետ քննարկել է Վաշինգտոնի պայմանավորվածությունները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը սեպտեմբերի 2-ին ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին:

«Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը: Հանդիպման ընթացքում քննարկվել են օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև արձանագրված պայմանավորվածությունները, ինչպես նաև մտքեր են փոխանակվել ՀՀ-ԵՄ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ»,- ասված է հաղորդագրությունում։

Օգոստոսի 28-ին Մագդալենա Գրոնոն Բաքվում հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի ղեկավարության հետ։ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը ԵՄ պաշտոնյան պատրաստակամություն է հայտնել աջակցելու Երևանի ու Բաքվի միջև համաձայնեցրած հարցերի իրագործմանը, այդ թվում՝ հաղորդակցային ուղու կյանքի կոչմանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում