Գլխավոր Լրահոս

Վարչապետը ԵՆԱԲ նախագահին է ներկայացրել Ակադեմիական քաղաքի նախագիծը

Վարչապետը ԵՆԱԲ նախագահին է ներկայացրել Ակադեմիական քաղաքի նախագիծը

Պեկինում աշխատանքային այցով գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 2-ին հանդիպել է Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի (ԵՆԱԲ) նախագահ Ծին Լիցզյունի հետ։ Հանդիպման առանցքում են եղել համագործակցության հեռանկարները, մասնավորապես՝ Ակադեմիական քաղաքի նախագծի իրականացման հարցը։

Կառավարության աշխատակազմից հայտնում են, որ Վարչապետ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի անդամակցությունը կազմակերպությանը նոր հեռանկարներ է բացում ներդրումային ծրագրերի իրականացման համար։

Կողմերը շեշտել են, որ փոխգործակցությունը կնպաստի ենթակառուցվածքների զարգացման ոլորտում նախագծերի իրականացմանը։

ԵՆԱԲ նախագահ Ծին Լիցզյունն իր հերթին ընդգծել է, որ բանկը պատրաստ է աջակցել Հայաստանի տնտեսական և գիտակրթական ոլորտների զարգացմանը՝ ներդրումներ կատարելով այնպիսի ծրագրերում, որոնք կնպաստեն երկրի երկարաժամկետ աճին և տարածաշրջանային կապերի խորացմանը։

Կողմերը պայմանավորվել են շարունակել աշխատանքը՝ ուղղված կոնկրետ ներդրումային նախագծերի մշակմանն ու կյանքի կոչմանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում