Գլխավոր Լրահոս

Մոսկվան Մինսկի խմբի լուծարումը համարում է «հիմնավորված ու արդարացված»

Մոսկվան Մինսկի խմբի լուծարումը համարում է «հիմնավորված ու արդարացված»

Շատ աշխատանքներ, որոնք մշակվել էին Մինսկի խմբի շրջանակներում և վերաբերում էին կարգավորման սկզբունքներին ու մեթոդներին, իրենց ներդրումն են ունեցել տարածաշրջանում խաղաղության և կայունության վերականգնման գործում. սեպտեմբերի 4-ի ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Մոսկվան համարում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը Ղարաբաղյան կարգավորման հարցում հիմնավորված է՝ հաշվի առնելով տարածաշրջանում տեղի ունեցած արմատական փոփոխությունները։

«Մենք այս քայլը համարում ենք հիմնավորված և արդարացված՝ տարածաշրջանում տեղի ունեցած արմատական փոփոխությունների պայմաններում», – ասել է Զախարովան։

Նրա խոսքով՝ խմբի ամբողջ գործունեության ընթացքում Ռուսաստանը գործադրել է առավելագույն ջանքեր՝ իր առջև դրված խնդիրների լուծման համար, ի նպաստ Ռուսաստանի բարեկամ ժողովուրդների՝ Հայաստանի և Ադրբեջանի հաշտեցման։

«Մինսկի խմբի բազմաթիվ մշակված գաղափարներ, որոնք վերաբերում էին կարգավորման սկզբունքներին ու մեթոդներին, այս կամ այն ձևով կիրառվել են տարբեր միջազգային հարթակներում և ներդրում են ունեցել տարածաշրջանում խաղաղության ու կայունության վերականգնման գործում», – ընդգծել է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը։

Սեպտեմբերի 1-ին ԵԱՀԿ նախարարների խորհուրդը որոշել է լուծարել Մինսկի խումբը։ Նախարարների խորհրդի որոշումը ընդունվել է ԵԱՀԿ 57 մասնակից պետությունների կոնսենսուսով։

Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները ստորագրել են ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու մասին դիմում՝ կոչ անելով ԵԱՀԿ բոլոր մասնակից պետություններին ընդունել այս որոշումը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում