Հայաստանի փաստեր ստուգող լրագրողներն ու քաղհասարակության ներկայացուցիչները միաձայն փաստում են՝ վերջին 2-3 տարիներին, հատկապես Հայաստանի սահմաններին ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումից հետո, Եվրամիության մասին ապատեղեկատվության տարածումը նոր թափ է ստացել։ Ովքե՞ր և ինչպե՞ս են տարածում Հայաստանի եվրաինտեգրումը թիրախավորող կեղծ նարատիվները, և ի՞նչ է անում Եվրամիությունն այդ քարոզչությանը հակազդելու համար։
Տեսանյութը պատրաստվել է «Աջակցել անկախ լրատվամիջոցներին և ՔՀԿ-ներին` Հայաստանում սոցիալական մեդիայի միջոցով Եվրամիության և ԵՄ ընդլայնման վերաբերյալ հավաստի տեղեկատվության հասանելիության խթանման գործում» ծրագրի շրջանակում։ Այն իրականացվում է Հանրային լրագրության ակումբի կողմից՝ EUROPEUM Եվրոպական քաղաքականության ինստիտուտի հետ համագործակցությամբ՝ Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության (Փոխակերպման խթանման ծրագիր) աջակցությամբ։
Civilnet




