Գլխավոր Լրահոս

Հայաստանը սպասում է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրին․ ՆԳ նախարար

Հայաստանը սպասում է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրին․ ՆԳ նախարար

Հայաստանն ակնկալում է սեպտեմբերի վերջին ստանալ Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի վերջնական տեքստը։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը սեպտեմբերի 4-ին լրագրողների հետ զրույցում նշեց, որ այս մասով վերջնական փուլում են։

«Բավականին երկար աշխատել ենք գործընկերների հետ, հայտարարել ենք երկխոսության մեկնարկի մասին: Ընդ որում, սա բացառիկ էր, որովհետև հատկապես վերջին տարիներին ԵՄ–ն երկխոսություն գրեթե չի սկսում: Եվ Հայաստանն այս դեպքում բացառություն է համարվել: Արդեն իսկ մի քանի առաքելություններ են ժամանել Հայաստան: Աշնանը սպասում ենք գործողությունների ծրագրի վերջնական տեքստի փոխանցմանը հայկական կողմին»,–ասաց Սարգսյանը:

Արփինե Սարգսյանը նշեց, որ դրանով գնդակը կհայտնվի հայկական կողմի դաշտում, և արդեն միայն Ներքին գործերի նախարարությունը չէ, որ անելիքներ կունենա։ Նա նաև հայտնեց, որ կենսաչափական նոր համակարգի գործարկումը նախատեսված է 2026-ի երկրորդ կեսին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում