Գլխավոր Լրահոս

«Կոլապս չեղավ»․ Ավինյանը՝ սեպտեմբերյան խցանումների մասին 

«Կոլապս չեղավ»․ Ավինյանը՝ սեպտեմբերյան խցանումների մասին 

Երևանի քաղաքապետարանի տվյալներով՝ 2025-ի սեպտեմբերի սկզբին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, խցանումների միջինացված մակարդակը նվազել է։ Այս մասին քաղաքապետարանի սեպտեմբերի 8-ի նիստում հայտնեց տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը՝ հիմք ընդունելով «Յանդեքս»-ից ստացված տվյալները։

«Վերջին շրջանում կատարված երթևեկության կազմակերպման փոփոխությունները, ինչպես նաև դպրոցներում դասաժամի մեկնարկի հետ կապված կայացրած որոշումներն իրենց դրական ազդեցությունն են ունեցել Երևանի խցանումների մակարդակի վրա»,- ասաց նա։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը, մեկնաբանելով տվյալները, նշեց․ «Այնպիսի տպավորություն չի ստեղծվում, որ կոլապս եղավ»։ Ըստ Ավինյանի՝ իրավիճակը բարելավելու համար ամեն տարի պետք է հավելյալ միջոցներ ձեռնարկել։

«Երևանը նախևառաջ պետք է հարմար լինի հետիոտնի, հետո՝ հեծանվորդի, այնուհետև՝ հանրային տրանսպորտի և միայն ամենավերջում՝ ավտոմեքենաների համար»,- ընդգծեց քաղաքապետը։

Նրա խոսքով՝ հաջորդ տարի քաղաքապետարանը պետք է ծրագրեր իրականացնի Փոքր կենտրոնում մայթերն ու հեծանվուղիներն ավելացնելու ուղղությամբ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում