Գլխավոր Լրահոս

Հայ-ադրբեջանական պայմանագրի ստորագրումից հետո խանդավառությունը փոխարինվեց հոռետեսությամբ. Լավրով

Հայ-ադրբեջանական պայմանագրի ստորագրումից հետո խանդավառությունը փոխարինվեց հոռետեսությամբ. Լավրով

ԱՄՆ-ում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումից (Խմբ.-նախաստորագրումից) հետո առաջին խանդավառ արձագանքները փաստաթղթի հրապարակումից հետո փոխարինվեցին հոռետես գնահատականներով. տեքստի բազմաթիվ կետեր համաձայնեցված չեն։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ սեպտեմբերի 8-ին ելույթ ունենալով Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի ուսանողների ու պրոֆեսորադասախոսական կազմի առջև։

Նա հիշեցրել է, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու շուրջ համաձայնությունները ծագել են 2020–2022 թվականների ընթացքում՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում։

«Այն որոշեցին ստորագրել Միացյալ Նահանգների տարածքում։ Սա մեր հարևանների ինքնիշխան իրավունքն է,- ընդգծել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։ - Բայց անհրաժեշտ է տեսնել, թե ինչպես է այն [պայմանավորվածությունը] գործելու, քանի որ առաջին մի քանի օրերին Վաշինգտոնում հանդիպումից հետո հնչած խանդավառ արձագանքները փաստաթղթի հրապարակումից հետո փոխարինվեցին հոռետես գնահատականներով»։ Լավրովի խոսքով՝ պարզ է դարձել, որ «այնտեղ ամեն ինչ համաձայնեցված չէ»։

Օգոստոսի 8-ին Հայաստանն ու Ադրբեջանը Վաշինգտոնում նախաստորագրել են խաղաղության համաձայնագիրը, որի տեքստը հրապարակվել է օգոստոսի 11-ին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում