Գլխավոր Լրահոս

ԱՄՆ գործընկերների հետ Երևանում կքննարկվի «Թրամփի ուղին». ԱԳՆ

ԱՄՆ գործընկերների հետ Երևանում կքննարկվի «Թրամփի ուղին». ԱԳՆ

Ամերիկյան կողմի հետ առաջիկայում նախատեսվում են քննարկումներ, այդ թվում՝ «Թրամփի ուղու» կյանքի կոչման ուղղությամբ. այս մասին «Ազատությանը» հայտնել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:

Գերատեսչության խոսնակի փոխանցմամբ՝ ԱՄՆ գործընկերների երևանյան այցի, քննարկումների մասին հընթացս կտեղեկացվի:

Վերջին օրերին լրատվամիջոցները հայտնել են, որ առաջիկայում ԱՄՆ-ից Հայաստան են ժամանելու տարբեր շրջանակների ներկայացուցիչներ։ Այցի օրակարգը վերաբերում է «Թրամփի ուղուն»։

Շուրջ մեկ ամիս առաջ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում տեղեկացրել էր, որ ամերիկյան մասնավոր և կիսապետական հատվածի ներկայացուցիչներ մոտ ապագայում կժամանեն Հայաստան՝ տեղում գնահատելու «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության շրջանակում նախատեսվող լայնածավալ ենթակառուցվածքային նախագծերի տեխնիկատնտեսական հիմնավորումները։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում