Հայաստանը իր մտահոգությունն է հայտնել Իսրայելի կողմից Դոհայի բնակելի թաղամասերի թիրախավորման կապակցությամբ և կողմերին զսպվածության կոչ է անրել: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը:
«Հայաստանը խորապես մտահոգված է Դոհայի բնակելի թաղամասերի թիրախավորման կապակցությամբ և բոլոր ներգրավված կողմերին զսպվածության կոչ է անում՝ տարածաշրջանի անվտանգային իրավիճակի հետագա սրումից խուսափելու համար»,- ասված է հայտարարությունում:
#Armenia is deeply concerned by the targeting of residential areas in #Doha, & calls to all the involved parties for restraint to avoid further escalation of regional security situation. @MofaQatar_EN
— MFA of Armenia🇦🇲 (@MFAofArmenia) September 9, 2025
Իսրայելական օդուժը սեպտեմբերին հրթիռակոծել է Կատարի մայրաքաղաք Դոհայում գտնվող այն շենքը, որտեղ այդ պահին խորհրդակցություն էին անցկացնում «Համաս» շարժման ղեկավարները։ «Համասը» հայտարարել է, որ զոհվել է իր հինգ անդամ։
Civilnet











