Գլխավոր Լրահոս

Բայրամովը Պետդեպի ներկայացուցչի հետ քննարկել է խաղաղության գործընթացը

Բայրամովը Պետդեպի ներկայացուցչի հետ քննարկել է խաղաղության գործընթացը

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ընդունել է ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով գլխավոր ներկայացուցչին՝ Բրենդան Հանրահանին։

Ըստ Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության՝ հանդիպման ընթացքում քննարկվել են ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունները, ռազմավարական գործընկերության խարտիայի պատրաստման համար ստեղծված ռազմավարական աշխատանքային խմբի վերաբերյալ փոխըմբռնման հուշագրից բխող հարցերը, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգության օրակարգային խնդիրներ, որոնք ներկայացնում են փոխադարձ հետաքրքրություն։

Կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների բազմամյա պատմության և փոխշահավետ համագործակցության շուրջ, այդ թվում՝ անվտանգության և էներգետիկայի ոլորտներում։

«Առանձնապես ընդգծվել է այս տարվա օգոստոսին կայացած բարձր մակարդակի այցելությունների և շփումների նշանակությունը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում։ Նշվել է նաև Վաշինգտոնում Ադրբեջանի նախաձեռնությամբ ձեռք բերված պատմական պայմանավորվածությունների կարևորությունը՝ ուղղված Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ օրակարգի առաջմղմանը, ներառյալ խաղաղության համաձայնագրի նախաստորագրումն ու հակամարտությունից հետո մնացած կառույցների լուծարումը։ Կողմերը քննարկել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր», - հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում