Գլխավոր Լրահոս

Գերիների հարցն առաջնային է խաղաղության ճանապարհին. Միրզոյան

Գերիների հարցն առաջնային է խաղաղության ճանապարհին. Միրզոյան

Գերիների հարցն առաջնային է խաղաղության ճանապարհին։ Այդ մասին սեպտեմբերի 10-ին Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին։ Նախարարը կարևորել է հումանիտար հարցերի անհապաղ լուծումը՝ այն համարելով խաղաղության հաստատման գործում առաջնային քայլ։ 

«Եթե երկու երկիր անկեղծորեն խոսում են խաղաղություն հաստատելու մասին, երևի թե արժե առաջին հերթին հումանիտար հարցերը կարգավորել, որովհետև դրանք զգայուն, մարդկանց համար ցավոտ հարցեր են»,- ասել է նա։ 

Միրզոյանը հավաստիացրել է, որ այս ուղղությամբ աշխատանքները շարունակվում են ամենօրյա ռեժիմով։ Ըստ Միրզոյանի՝ եթե անգամ առաջիկայում ստորագրվի խաղաղության պայմանագիրը, դեռ չի նշանակի, որ այն վերջնականապես հաստատվել է երկու երկրների միջև։

Խոսելով խաղաղության գործընթացի մասին՝ նախարարն այն բնութագրել է որպես մշտական խնամք ու զգուշություն պահանջող երկար ճանապարհ։ Ինչ վերաբերում է տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, Արարատ Միրզոյանը հակադարձել է շրջանառվող թեզերին՝ շեշտելով, որ խոսքը ոչ միայն Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան Ադրբեջանի անցման մասին է, այլև փոխադարձության սկզբունքով ճանապարհների ապաշրջափակման։ 

«Ճիշտ նույն չափով, ճիշտ նույն պայմաններում մենք ենք ապաշրջափակվում։ Ժողովո՛ւրդ ջան, չմոռանանք, որ Հայաստանի Հանրապետությունը երկու կողմից երեսունից ավելի տարի եղել է շրջափակման մեջ, հիմա մենք ենք հնարավորություններ ստանում»,- նշել է ԱԳ նախարարը։

Նա վերահաստատել է, որ բոլոր գործընթացները պետք է տեղի ունենան բացառապես Հայաստանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և իրավազորության շրջանակներում։ Ըստ նրա՝ թեև այս սկզբունքների մշտական կրկնությունը կարող է ավելորդ թվալ, սակայն շարունակվող «մանիպուլյացիաների» պայմաններում դրանց մասին բարձրաձայնելն իմաստ ունի։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում