Գլխավոր Լրահոս

Ըստ Փաշինյանի՝ Հայաստանում չի կարող լինել «Զանգեզուրի միջանցք» անունով ենթակառուցվածք

Ըստ Փաշինյանի՝ Հայաստանում չի կարող լինել «Զանգեզուրի միջանցք» անունով ենթակառուցվածք

Հայաստանի տարածքում չի կարող լինել «Զանգեզուրի միջանցք» անունով ենթակառուցվածք։ Այդ մասին Ազգային ժողովում սեպտեմբերի 10-ին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ իր խոսքում չօգտագործելով ադրբեջանական եզրույթը և հղում անելով ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի հարցին։

Պատգամավորը վարչապետին հարցրեց, թե արդյոք կառավարությունն անհանգստացած չէ Իլհամ Ալիևի հայտարարություններով, որտեղ նորից հիշատակվում է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը։

Ի պատասխան՝ Փաշինյանը նշեց, որ գոյություն ունի օբյեկտիվ իրականություն և գոյություն ունեն սուբյեկտիվ ընկալումներ։

«Հիմա ո՞րն է օբյեկտիվ իրականությունը։ Օբյեկտիվ իրականությունը հետևյալն է, որ Հայաստանը և Ադրբեջանը Վաշինգտոնում ևս մեկ անգամ ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, իրավազորությունը, սահմանների անխախտելիությունը։ Սրանից բխում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքով կարող են գոյություն ունենալ այնպիսի կապուղիներ, որոնց վերաբերյալ որոշում է կայացնում Հայաստանի Հանրապետությունը, և որոնց շուրջ ձեռք են բերվել կամ կբերվեն պայմանավորվածություններ»,- ասաց նա։

Փաշինյանն ասաց, որ էական չէ, թե ինչ են խոսում Ադրբեջանում, քանի որ կա փաստաթուղթ, որտեղ ամեն ինչ գրված է սևով սպիտակի վրա։

Նա նշեց, որ պատգամավորի հիշատակած տերմինաբանությունը՝ «Զանգեզուրի միջանցքը», կապ չունի Հայաստանի ստանձնած պարտավորությունների հետ և, առավել ևս, այժմ կապ չունի՝ հենց Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթի ուժով։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում