Հայաստանի՝ տրանսպորտային հաբ դառնալն արդեն գործնական փուլում է. Պապոյան

Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակումը կբացի Հայաստանի «տնտեսական թոքերը»: «Արմենպրես»-ի հետ հարցազրույցում ասել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Նա անդրադարձել է «Թրամփի ուղի» նախագծին, որի ստեղծման վերաբերյալ հռչակագիր են ստորագրել Հայաստանը, ԱՄՆ-ն ու Ադրբեջանը:
Պապոյանը հայտնել է, որ առաջիկա օրերին Հայաստանում սպասում են տարբեր պատվիրակությունների. կլինի պատվիրակություն ամերիկյան կողմից, նաև թուրքական կողմից սպասվում է Սերդար Քըլըչի այցը, որը Թուրքիայի կառվարության հատուկ ներկայացուցիչն է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում:
«Փաստացի գործնական փուլում ենք: Հայաստանի՝ տրանսպորտային հաբ դառնալն արդեն գործնական փուլում է: Մեղրիի ու Կապանի բնակիչներն ամեն օր տեսնում են այն սարերը, որ քանդվում են ու հյուսիս-հարավ նոր ճանապարհն է կառուցվում»,– ասել է նախարարը:
Վերջինիս խոսքով՝ հաղորդակցությունների ապաշրջափակումը կբացի Հայաստանի «տնտեսական թոքերը»:
Դիտե՛ք նաև Գևորգ Պապոյանի հարցազրույցը ՍիվիլՆեթին
Civilnet










