1991-ից մինչև 2025. եկեղեցի-պետություն հարաբերությունների պատմությունը

Հումանիտար հետազոտությունների հայկական կենտրոնը ներկայացնում է «Հայ առաքելական եկեղեցին երեկ, այսօր, վաղը» նախագիծը, որն իրականացվել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի հետ համագործակցությամբ։ Նախագիծը բաղկացած է երեք հիմնական թեմաներից՝ «Հանգրվաններ», «Ծառայություն», «Հեռանկար», որոնք իմաստավորվում են վեց բանավեճ-քննարկումների միջոցով։ Քննարկումներին հավասարապես մասնակցում են հոգևորականներ և աշխարհիկ մասնագետներ։
ՀԵՌԱՆԿԱՐ թեմայի առաջին զրույցին մասնակցում են փիլիսոփայական գիտությունների դոկտոր, ՀՀ դեսպան, Հումանիտար հետազոտությունների հայկական կենտրոնի նախագահ ԱՇՈՏ ՈՍԿԱՆՅԱՆԸ, Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ ՏԵՐ ՇԱՀԷ ԾԱՅՐԱԳՈՒՅՆ ՎԱՐԴԱՊԵՏ ԱՆԱՆՅԱՆԸ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցի - Պետություն հարաբերությունների գրասենյակի տնօրեն ՏԵՐ ՄՈՎՍԵՍ ՔԱՀԱՆԱ ՍԱՀԱԿՅԱՆԸ, քաղաքական գիտությունների դոկտոր, Հայաստանի ամերիկյան համալսարանի Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ծրագրի դասախոս ԱՐՍԵՆ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ։
Թեմա
Civilnet










