Գլխավոր Լրահոս

ՌԴ-ն հույս ունի շարունակելու երկխոսությունը ՀՀ-ի հետ հաղորդակցությունների ապաշրջափակման համատեքստում. Զախարովա

ՌԴ-ն հույս ունի շարունակելու երկխոսությունը ՀՀ-ի հետ հաղորդակցությունների ապաշրջափակման համատեքստում. Զախարովա

Ռուսաստանը հույս ունի շարունակելու երկխոսությունը Հայաստանի հետ հաղորդակցությունների ապաշրջափակման համատեքստում։ Այս մասին աեպտեմբերի 12-ի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով «Թրամփի ուղին»։

Նրա խոսքով՝ հասկանալ, թե ինչպես է տվյալ երթուղին գործելու գործնականում, հնարավոր կլինի միայն նախագծի կոնկրետ մանրամասներին ծանոթանալուց հետո։

«Բացի այդ, անհրաժեշտ է հաշվի առնել մի շարք լրացուցիչ գործոններ․ Հայաստանը ԵԱՏՄ միասնական մաքսային տարածքի մաս է կազմում, «Ռուսական երկաթուղիների» դուստր ձեռնարկությունը՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը, ղեկավարում է Հայաստանի երկաթուղային ցանցերը, իսկ ռուս սահմանապահները պաշտպանում են այն սահմանը, որտեղ ենթադրաբար անցնելու է նշված երթուղին», - ընդգծել է Զախարովան։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հիշեցրել է, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների համանախագահությամբ գործող եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում հաղորդակցությունների և տնտեսական կապերի ապաշրջափակման հարցով ձեռք են բերվել կարևոր պայմանավորվածություններ, որոնք շարունակում են մնալ արդիական։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում