AxelMondrian-ը և ToC մշակութային կազմակերպությունը միավորում են ջանքերը արվեստի և ստեղծարար նախագծերի իրականացման համար

Հրապարակվում է որպես գովազդ
«ԱքսելՄոնդրիան և գործընկերներ» ընկերությունը, որը հաղորդակցության, կրեատիվ բովանդակության, հանրային կապերի ու մարքեթինգային հաղորդակցության ոլորտի առաջատարներից է, փոխըմբռնման հուշագիր է ստորագրել մշակութային նախագծերի մտահղացմամբ և կառավարմամբ զբաղվող «ToC» մշակութային կազմակերպության հետ:

«ԱքսելՄոնդրիանում արվեստին նվիրված նախագծերը միշտ ունեն առանձնահատուկ նշանակություն։ Մենք մշտապես փնտրում և համագործակցում ենք այն կազմակերությունների հետ, որոնք նոր շունչ և նորարարական մոտեցում են ցուցաբերում արվեստում։ Այս համատեքստում մեզ համար մեծ կարևորություն ունի ToC մշակութային կազմակերպության հետ հուշագրի ստորագրումը, որն արդեն իսկ կարողացել է համախմբել լավագույն արտիստներին և կյանքի կոչել արվեստի ազդեցիկ նախաձեռնություններ,— հայտնել է «ԱքսելՄոնդրիան և գործընկերներ» հեղինակության կառավարման ընկերության բրենդի և մարքեթինգային հաղորդակցության տնօրեն Քրիստինե Ուդումյանը:
Մարդկային միտքը ոչ միայն գիտության, այլ նաև ստեղծագործական բովանդակության ձևավորման բնագավառում է անսահմանության հասնում: Երկու ընկերությունների համագործակցությունը հնարավորություն կտա նոր ձևով բացահայտել արվեստի բազմազան դրսևորումները՝ խթանելով ինչպես ազգային, այնպես էլ համամարդկային արժեքների պահպանումը։
Հուշագրի շրջանակում երկու ընկերությունները նախատեսում են իրականացնել ժամանակակից արվեստի և մշակութային ստեղծարարության ոլորտում համատեղ ցուցահանդեսներ, կրթական ծրագրեր, որոնք միտված են հասարակության ուշադրությունը սևեռել մշակութային արժեքների, դրանց պահպանման և նորովի վերարժևորման վրա:
«ToC-ի գործունեության հիմքում դրված է համոզմունքը, որ համագործակցությունն է ստեղծարար առաջընթացի ու համակարգային փոփոխությունների հիմնական շարժիչը։ Մենք կարևորում ենք այնպիսի գործընկերային մոդելների զարգացումը, որոնք խթանում են ոչ միայն ստեղծագործական գաղափարների ձևավորումը, այլև դրանց վերածումը իրական ու ազդեցիկ նախաձեռնությունների։
Համագործակցությունների շրջանակի ընդլայնման ճանապարհին վստահ ենք, որ «ԱքսելՄոնդրիան» ընկերության հետ համատեղ աշխատանքը կլինի արդյունավետ և կտա իր արդյունքները։
Ստորագրված հուշագիրը մեզ համար ոչ միայն առաջին քայլն է վստահելի ու երկարաժամկետ գործընկերության ստեղծման ուղղությամբ, այլև հնարավորություն համադրելու մեր փորձառություններն ու հմտությունները իրականացնելու համար այնպիսի նորարարական նախագծեր, որոնք արժեք կբերեն Հայաստանին ու կնպաստեն ժամանակակից արվեստի և մշակութային դաշտի հարստացմանը», — նշել է ToC մշակութային կազմակերպության համահիմնադիր և նախագահ Մարիաննա Աճեմյանը:
Հուշագրի ստորագրման ավարտին Քրիստինե Ուդումյանը գործընկերներին ներկայացրել է «ԱքսելՄոնդրիան» ընկերության գործունեության ուղղությունները, ընկերության փիլիսոփայությունը և արժեքները: ToC մշակութային կազմակերպության համահիմնադիրներ Մարիաննա Աճեմյանն ու Սոնա Հովհաննիսյանն իրենց հերթին խոսել են կազմակերպության կողմից կատարված աշխատանքներից և ընկերության առաջնահերթություններից:

***
«ԱքսելՄոնդրիանը» (AxelMondrian) Եվրոպական ցանցի անդամ որակավորված խորհրդատվական ընկերություն է, որը Հայաստանում սկսել է իր նախագծերը 2022թ.-ին: Երևանյան գրասենյակի բացմամբ «ԱքսելՄոնդրիան և գործընկերները» տարածաշրջան է բերել հաղորդակցության ոլորտի և հեղինակության կառավարման դասական դպրոցն ու ինստիտուցիոնալ գիտելիքը: «ԱքսելՄոնդրիանը» մասնագիտացած է կորպորատիվ ռազմավարությունների մշակման, ընկերությունների ղեկավար կազմերի հեղինակության կառավարման, ընկերությունների խոշորացման և միավորման հաղորդակցության մեջ: Ընկերության գործունեության կարևոր ուղղություններից են բրենդի և մարքեթինգային արշավների իրականացումը, ֆիլմերի նկարահանումը, կորպորատիվ հաշվետվությունների հրատարակումը:
***
«ToC» մշակութային կազմակերպությունը ստեղծում է դինամիկ համագործակցության միջավայր արվեստի ոլորտում՝ միավորելով արվեստագետների, համադրողների և արվեստի մենեջերի համատեղ աշխատանքը։ Կազմակերպությունը խթանում է նորարարական նախագծեր՝ նպաստելով ժամանակակից արվեստի զարգացմանը և համագործակցային նախաձեռնությունների ամրապնդմանը տեղական ու միջազգային մակարդակներում։
Կազմակերպությանը համար հիմնաքարային է այն միտքը, որ արվեստի ուժը բացահայտվում է համաստեղծարարության միջոցով՝ ձևավորելով նորարարական նախագծեր, որոնք կամրջում են տարբեր դիսցիպլիններ և ստեղծում նոր փորձառություններ ժամանակակից արվեստի դաշտում։
Civilnet










