Գլխավոր Լրահոս

Բանակը չպետք է լինի մեր անվտանգության առաջին միջոցը. Նիկոլ Փաշինյան

Բանակը չպետք է լինի մեր անվտանգության առաջին միջոցը. Նիկոլ Փաշինյան

Բանակը չպետք է լինի մեր անվտանգության առաջին միջոցը, ինչպես միշտ է եղել, հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ եթե անվտանգության ապահովման թիվ մեկ գործիքը բանակն է, նշանակում է՝ չունես անվտանգություն։  

Սեպտեմբերի 15-ին Երևանում կազմակերպված «Համապարփակ անվտանգություն և դիմակայություն 2025» համաժողովին իր ելույթում Փաշինյանը նշեց, որ «Հայաստանի Հանրապետության բանակը ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս անելիք չունի»։ Նրա խոսքով՝ բանակի խնդիրը ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքի պաշտպանությունն ապահովելն է։

Ըստ վարչապետի՝ բանակի դեպքում մոտեցումն է լեգիտիմության ռազմավարությունը, որը վերջին երկու-երեք տարվա ընթացքում տվել է շատ կոնկրետ «աներևակայելի արդյունքներ»։ Փաշինյանը որպես արդյունք նշեց զենքի և սպառազինության ձեռքբերման շուկաների աշխարհագրության ու հասանելիության ընդլայնումը, ինչը նախկինում չկար։

«Այժմ Հայաստանի համար զենքի գնման շուկաներն անսահմանափակ են։ Բայց տարընթերցման առիթ չտալու համար ասեմ, որ  Էնպես չի, որ մենք ձգտումներ ունենք բոլոր տեսակի սպառազինություններն ունենալ»,- ասաց վարչապետը։

Փաշինյանի խոսքով՝ զենքի ձեռքբերման սահմանափակումները վերացել են լեգիտիմության ռազմավարության պատճառով։

«Որևէ երկիր մեզ հետ ռազմատեխնիկական ոլորտում համագործակցություն սկսել-չսկսելու հարցը քննարկելիս մտավախություն չունի, որ այդ սպառազինությունը կարող է օգտագործվել ոչ լեգիտիմ նպատակներով։ Որևէ մեկը չի կարող վիճարկել ՀՀ միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան  տարածքը պաշտպանելու հարցը, դա անվիճարկելի է։ Բայց, օրինակ, վիճարկումներ կարող են լինել պատմական արդարությունը վերականգնելու մղումների նկատմամբ, որովհետև պարզ չէ, թե ինչ է պատմական արդարությունը, որտեղ է սկսվում ու ավարտվում այն»,- ասաց վարչապետը։

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ բանակը չպետք է լինի մեր անվտանգության առաջին միջոցը, ինչպես միշտ է եղել։ Նրա խոսքով, եթե անվտանգության ապահովման թիվ մեկ գործիքը բանակն է, դա նշանակում է՝ չունես անվտանգություն։  

«Բանակը պետք է լինի անվտանգության ապահովման ամենավերջին գործիքը։ Եթե մենք ուզում ենք, որ բանակը մեզ պաշտպանի, նախ մենք պետք է զինվորին պաշտպանենք։ Բանակից առաջ մենք պետք է ունենանք անվտանգության հարյուր շերտ»,- ասաց նա։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում