Գլխավոր Լրահոս

Անվտանգության նախկին բանաձևը՝ դաշինքներն ու բանակը, չի աշխատել․ Փաշինյան

Անվտանգության նախկին բանաձևը՝ դաշինքներն ու բանակը, չի աշխատել․ Փաշինյան

Հայաստանի անվտանգության ապահովման նախկին պատկերացումները, որոնք հիմնված էին ռազմաքաղաքական դաշինքների և բանակի վրա, չեն աշխատել։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով անվտանգային միջավայրի վերաբերյալ ՀՀ կառավարության ընկալումների փոփոխությունը։

«Մեր պատմությունը եկավ ապացուցելու, որ այս բանաձևը չաշխատեց ոչ առաջին և ոչ էլ երկրորդ կետով», - ընդգծեց Փաշինյանը։

Իր խոսքում վարչապետը նախ սահմանեց անվտանգության իր ընկալումը. «Անվտանգությունը սեփական խոցելիությունները նվազեցնելու գործընթացն է»։ Նա նշեց, որ բացարձակ անխոցելիություն գոյություն չունի, և խնդիրը «հնարավորինս քիչ գարշապարեր ունենալն է կամ այդ գարշապարերը հնարավորինս պաշտպանված դարձնելը»։

Վարչապետը մանրամասնեց, թե ինչու դաշինքի վրա հիմնված մոդելն արդյունավետ չի եղել՝ անդրադառնալով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) դիրքորոշմանը։ Նա նշեց, որ ՀԱՊԿ-ը միշտ արձանագրել է, որ «Ադրբեջանը իր համար նույնքան եղբայրական պետություն է, ինչքան Հայաստանի Հանրապետությունը, և որ ՀԱՊԿ-ը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»։

Ըստ Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ը Ադրբեջանի տարածքային ամբողջականություն ասելով՝ «միշտ էլ նկատի է ունեցել ներառյալ Լեռնային Ղարաբաղը», ինչը, նրա խոսքով, ՌԴ նախագահը վերահաստատել է 2020-ին՝ հայտարարելով, որ Լեռնային Ղարաբաղը միջազգային իրավունքի տեսակետից Ադրբեջանի մաս է։

Վարչապետը նաև հիշեցրեց 2021-ի մայիսի և 2022-ի սեպտեմբերի իրադարձությունները, երբ Հայաստանը, իր տարածքային ամբողջականության խախտման հիմքով, դիմել էր ՀԱՊԿ-ին։ 

«ՀԱՊԿ-ի արձագանքը, թե՛ առաջին, թե՛ երկրորդ դեպքում, հետևյալն էր, որ կարծես թե սահմանները դելիմիտացված չեն, և հետևաբար հարց է՝ արդյո՞ք եղել է ներխուժում Հայաստանի Հանրապետության տարածք, թե ոչ», - մեջբերել է վարչապետը։

Այս իրողությունները, ըստ Փաշինյանի, հանգեցրել են մի անսպասելի հարցադրման. «Իսկ մենք ինքներս մեր տարածքային ամբողջականությունը ճանաչո՞ւմ ենք, թե՞ ոչ»։ 

Նա պարզաբանել է, որ նախքան դաշնակիցներից Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչելն ակնկալելը, պետք էր պատասխանել այս ներքին հարցին։

Այս համատեքստում, ըստ կառավարության ղեկավարի, բացահայտվել է անվտանգության ապահովման կարևորագույն, բայց մոռացված գործիքներից մեկը՝ լեգիտիմությունը։

«Մենք հասկացանք, որ եթե մենք ուզում ենք մենք ինքներս մեր տարածքային ամբողջականությունը ճանաչել, [...] եթե դու ճանաչում ես քո տարածքային ամբողջականությունը մի կերպ, իսկ քո անվտանգության առանցքային համակարգը քո տարածքային ամբողեջականությունը ճանաչում է բոլորովին այլ կերպ, դա նշանակում է, որ դու առնվազն այս հարթության մեջ, այս երկու ընկալումների հատման կետում կորցնում ես քո տարածքային ամբողջականությունը, ինչը գործնականում տեղի ունեցավ 2021-ի մայիսին և 2022-ի սեպտեմբերին», - ասաց վարչապետը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում