Գլխավոր Լրահոս

Ավելի քան 34 մլրդ դրամի ստվերային շրջանառություն է բացահայտվել․ ՊԵԿ

Ավելի քան 34 մլրդ դրամի ստվերային շրջանառություն է բացահայտվել․ ՊԵԿ

Ավելի քան 34 մլրդ դրամի ստվերային շրջանառություն է բացահայտվել։  Այս մասին հայտնում է Պետական եկամուտների կոմիտեն։ Գերատեսչության նախնական տվյալներով, պետական բյուջե չի վճարվել շուրջ 10 մլրդ դրամի հարկ։

Ըստ տարածված հաղորդագրության` հաշվապահական ծրագրեր մշակող ընկերությունը, որը հիմնադրել է քաղաքացի Տ․ Մ․-ն, իր հաճախորդների՝ հիմնականում դեղատնային և բժշկական ոլորտի կազմակերպությունների համար ստեղծել է հատուկ ծրագրային գործիքներ։ Այդ գործիքները թույլ են տվել թաքցնել իրական առևտրային շրջանառությունը, ասված է ՊԵԿ հաղորդագրությունում:

Մասնավորապես, ընկերության մշակած ծրագրերը ինտեգրվել են ՀԴՄ սարքերին և ՊԵԿ ուղարկվող տվյալները խմբագրվել են՝ նվազեցնելով իրացման իրական ծավալները։ Սա հնարավորություն է տվել կազմակերպություններին վարել «ստվերային» հաշվառում։ Ծրագրերը նաև թույլ են տվել փոխարինել վաճառվող ապրանքների իրական անվանումները՝ հարկային մարմնին ներկայացնելով կեղծ տվյալներ։

ՊԵԿ Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, ստանալով օպերատիվ տվյալներ, երկարատև հսկողություն է սահմանել ընկերության գրասենյակների և աշխատակիցների նկատմամբ։

Բացահայտումներից հետո ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նշվում է, որ ՊԵԿ և Քննչական կոմիտեի աշխատակիցները համատեղ խուզարկություններ են իրականացրել բազմաթիվ հասցեներում՝ առգրավելով սերվերներ և փաստաթղթեր։

Առգրավված տվյալների մասնակի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ՝

  • Թաքցվել է շուրջ 34 մլրդ դրամի իրացման շրջանառություն։
  • Պետական բյուջե չի վճարվել մոտ 10 մլրդ դրամի հարկ (նշվում է, որ գումարը կարող է աճել, քանի որ տվյալների զննումը շարունակվում է)։
  • Նախնական փուլում 9 ընկերության կողմից պետությանը պատճառվել է 2,9 մլրդ դրամի վնաս։
  • Որոշ դեղատներ վաճառել են Հայաստանում չգրանցված և չթույլատրված դեղամիջոցներ։

Քրեական վարույթի շրջանակում խուզարկվել է մեկ ընկերությանը պատկանող 61 դեղատուն, որոնց գործունեությունը կասեցվել է։ Այդ ընկերությունն արդեն իսկ ներկայացրել է ճշտված հարկային հաշվարկներ՝ լրացուցիչ 1 մլրդ դրամի պարտավորությամբ, որից 350 մլն դրամը վերականգնվել է։

Նախաքննությունը շարունակվում է՝ հանցավոր սխեմայի բոլոր մասնակիցներին և պատճառված վնասի ամբողջական չափը պարզելու նպատակով։ ՊԵԿ-ը հորդորում է տնտեսվարողներին զերծ մնալ նմանօրինակ գործելաոճից և զգուշացնում, որ մեղավորները կենթարկվեն պատասխանատվության։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում