Գլխավոր Լրահոս

10 օրով կդադարեցվի ռուսական գազի մատակարարումը Հայաստան

10 օրով կդադարեցվի ռուսական գազի մատակարարումը Հայաստան

Ռուսաստանի Ստավրոպոլի տարածաշրջանում պլանային վերանորոգման աշխատանքներով պայմանավորված ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը։ Այս մասին հայտնում է Գազպրոմ Արմենիան։

Սեպտեմբերի 16-ին ժամը 09։00-ից մինչև սեպտեմբերի 26-ը ժամը 09։00-ն ՌԴ Ստավրոպոլի տարածաշրջանում՝ «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» մայրուղային գազատարի (DN 1400) վրա իրականացվելու են պլանային վերանորոգման աշխատանքներ, ինչի պատճառով ժամանակավորապես դադարեցվելու է նշված գազատարով Հայաստան բնական գազի մատակարարումը:

Նշված ժամանակահատվածում հանրապետության սպառողների անխափան և հուսալի գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ ներքին պաշարների և ԻԻՀ-ից մատակարարվող բնական գազի լրացուցիչ ծավալների հաշվին:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում