Գլխավոր Լրահոս

Վրաստանում ընդդիմադիր գործչին ձերբակալել են իշխող ուժի պաստառին «Ռուսական երազանք» գրելու համար

Վրաստանում ընդդիմադիր գործչին ձերբակալել են իշխող ուժի պաստառին «Ռուսական երազանք» գրելու համար

Յուսեֆ Բարդուկա, հոդվածը թարգմանվել է OC Media-ի հետ գործընկերության շրջանակում

Վրացական ընդդիմադիր «Դրոա» կուսակցության առաջնորդ Էլենե Խոշտարիան ձերբակալվել է՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցության տեղական ընտրական պաստառի վրա «Ռուսական երազանք» գրելու համար։ Նրան առաջադրված մեղադրանքներով սպառնում է մինչև հինգ տարվա ազատազրկում։

Խոշտարիան ձերբակալվել է երկուշաբթի, իսկ նրա աջակիցները հրապարակել են տեսանյութեր, որտեղ երևում է, թե ինչպես են ոստիկանները նրան դուրս բերում իր տնից։

Կիրակի օրը Խոշտարիան ֆեյսբուքյան երկու գրառում էր արել, որոնք ներառում էին պատկերներ ու տեսանյութեր՝ Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի վերընտրվելու պաստառների վրա իր կողմից արված գրություններով։ Առաջին գրառման մեջ  պաստառի լուսանկար էր, որի վրա գրված էր «Ռուսական»։ Գրառման մեկնաբանությունը եղել է. «Մեգիի հետ համերաշխություն»: Մեգի Դիասամիձեն սեպտեմբերի 10-ին ձերբակալվել էր՝ Կալաձեի պաստառի վրա «ռուսական երազանք» գրելու համար՝ սեպտեմբերի սկզբին տեղի ունեցած բողոքի ցույցի ընթացքում։ Նա երկու օր անց ազատ էր արձակվել 2,000 լարի ($750) գրավի դիմաց։

Երկրորդ գրառման տեսանյութում Խոշտարիան Կախա Կալաձեի պաստառի վրա գրում է «Ռուսական երազանք»։ Տեսանյութում մի տղամարդ փորձում է Խոշտարիայի ձեռքից խլել գրիչն ու նկարահանում է նրան։

Նույն օրը Խոշտարիայի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվում՝ «անձնային գույքի վնասման» հոդվածով՝ նույն մեղադրանքով, որով հետապնդվել էր նաև Դիասամիձեն։ Ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Խոշտարիային մեղավոր ճանաչվելու դեպքում սպառնում է մինչև հինգ տարվա ազատազրկում։

Մինչ Դիասամիձեի ազատ արձակումը, մի շարք ակտիվիստներ, իրավաբաններ և ընդդիմադիր գործիչներ հանդես էին եկել նրա պաշտպանությամբ՝ նշելով, որ նրա գործողությունները հանցագործություն չեն, կամ քննադատելով իշխանություններին՝ ընդդիմադիր կուսակցությունների ու քաղաքացիական հասարակության կազմակերպությունների գրասենյակների վրա ներկ փչած անձանց նկատմամբ վարույթ չհարուցելու համար։

Սեպտեմբերի 11-ին լրագրողների հետ զրույցում Կալաձեն հայտարարել էր, որ պատժելու է այն անձանց, ովքեր վնասում են իր պաստառները։

«Փաստը շատ վատ է։ Չի կարելի որևէ ռադիկալի հնարավորություն տալ։ Ինչ կլինի, եթե ես գամ քո տուն ու վնասեմ այն», - հռետորական հարց էր տվել Կալաձեն՝ հավելելով, որ տեսել է՝ ուրիշ մարդիկ էլ են վնասել իր պաստառները, բայց միայն Դիասամիձեն է ձերբակալվել, քանի որ մյուսների ինքնությունը հնարավոր չի եղել պարզել։

Խոշտարիան աչքի ընկնող ընդդիմադիր գործիչ է, ով «Փոփոխությունների կոալիցիայի» կազմում մասնակցել է 2024-ի վիճահարույց հոկտեմբերյան ընտրություններին՝ «Ահալի» և «Գիրչի- Ավելի ազատություն» կուսակցությունների հետ համատեղ։

Նա կոալիցիայի առաջնորդներից վերջինն էր, որ ազատության մեջ մնաց՝ «Ախալիի» Նիկա Գվարամիան, Նիկա Մելիան և «Գիրչի»-ն։ «Ավելի շատ ազատություն»-ի Զուրաբ Գիրչի Ջապարիձեն բոլորն էլ ամիսներ շարունակ ազատազրկման են դատապարտվել՝ «Վրացական երազանքի» կողմից ընդդիմության գործը հետաքննելու համար ստեղծված ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողովին չներկայանալու համար։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում