Գլխավոր Լրահոս

Եթե կառավարությունը սկսի ավելի շատ ծախսել, ԿԲ-ն կփոխի քաղաքականությունը. Մարտին Գալստյան

Եթե կառավարությունը սկսի ավելի շատ ծախսել, ԿԲ-ն կփոխի քաղաքականությունը. Մարտին Գալստյան

Կենտրոնական բանկը ռիսկեր է տեսնում, որ միջնաժամկետ հորիզոնում կառավարության հնարավոր ընդլայնողական ծախսերը կարող են մեծացնել ճնշումը ներքին պահանջարկի վրա. այսօր՝ սեպտեմբերի 16-ին, ի պատասխան ՍիվիլՆեթի հարցին, ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Կենտրոնական բանկի խորհուրդը երրորդ անգամ անընդմեջ որոշում է կայացրել անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով այն 6,75%։

Որոշումը պարզաբանող հայտարարության մեջ, գնաճային միջավայրի վրա ազդող գործոնների թվում, ԿԲ-ն առանձնացնում է «միջնաժամկետ հորիզոնում հարկաբյուջետային քաղաքականության կողմից ներքին պահանջարկի վրա ընդլայնողական ազդեցության ռիսկերը»։

Վերլուծաբանները Կենտրոնական բանկի մտահոգությունը՝ կապված կառավարության հնարավոր ծախսերի ավելացման հետ, դիտարկում են 2026 թվականի ընտրությունների համատեքստում։ Ըստ այդ տեսակետի՝ իշխանությունը կարող է նախընտրական շրջանում ընդլայնել սոցիալական ծրագրերը՝ ընտրողների ձայները շահելու նպատակով, ինչն էլ սպառնում է գնաճային նոր ճնշումներով։ 

ԿԲ նախագահը պարզաբանեց, որ խոսքը պոտենցիալ ռիսկի մասին է, որ եթե կառավարությանը չհաջողվի կրճատել բյուջեի դեֆիցիտը նախատեսված 4.5%-ի մակարդակին (ներկայիս 5.5%-ի փոխարեն), ապա ԿԲ-ն ստիպված կլինի կիրառել «ազդեցության նոր քաղաքականություն»՝ մակրոտնտեսական կայունությունը պահպանելու համար։ 

«Եթե հանկարծ այդ ուղեգծից մենք դուրս եկանք, Կենտրոնական բանկի կողմից պետք է լինելու ազդեցության որոշակի նոր քաղաքականություն», - նշեց Գալստյանը՝ միևնույն ժամանակ բարձր գնահատելով կառավարության նախորդ տարիների «պատասխանատու վարքագիծը»։

Անդրադառնալով մեկ այլ հարցի՝ Հայաստանի տարածքով «Թրամփի ուղի» ծրագրի իրագործման համար ԱՄՆ-ի կողմից 145 մլն դոլարի հատկացմանը, ԿԲ նախագահը նշեց, որ այդ գումարն իր ծավալով «բավականին փոքր է» Հայաստանի ներկայիս տնտեսության համար և էական ազդեցություն չի ունենա։ Սակայն, նրա խոսքով, նման նախաձեռնության մասին լուրն ինքնին շուկայի համար դրական ազդանշան է։

«Դա դրական է ընկալվում այն առումով, որ հնարավոր է ապաշրջափակման վերաբերյալ հետագայում նորություններ լինեն, ու խաղաղության պայմանագիրը հասնի իր տրամաբանական ավարտին, որը էապես կբարելավի բիզնես միջավայրը», - եզրափակեց Մարտին Գալստյանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում