Գլխավոր Լրահոս

Վրաստանը մարում է յոթ երկրի, այդ թվում՝ Հայաստանի «պատմական պարտքը» 

Վրաստանը մարում է յոթ երկրի, այդ թվում՝ Հայաստանի «պատմական պարտքը» 

Նաթե Օստիլլեր, հոդվածը թարգմանվել է OC Media-ի հետ գործընկերության շրջանակում

Վրաստանը վերջապես մարել է իր երկարատև պարտքերը յոթ երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ: Ռուսական պետական ​​«ՏԱՍՍ» լրատվամիջոցը չորեքշաբթի հաղորդել է, որ Վրաստանի ֆինանսների նախարարության տվյալները ցույց են տվել, որ երկիրը մարել է Ռուսաստանին պարտք մնացած 3,9 մլն դոլարը։

Ռուսաստանին Վրաստանի պարտքի վերաբերյալ տվյալները հրապարակայնորեն հասանելի են 2003-ից. այդ ժամանակ Վրաստանի պետական ​​պարտքը 1,5 մլրդ դոլար էր։

Վրաստանի պետական ​​պարտքը ընդհանուր առմամբ աճել է այդ ընթացքում՝ օգոստոսի դրությամբ հասնելով 9 մլրդ դոլարի: 

Ռուսաստանից բացի, Վրաստանը մարել է նաև Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Նիդեռլանդների, Ղազախստանի և Իրանի պարտքերի մնացորդը։

Ադրբեջանական պետական ​​APA լրատվամիջոցը հաղորդում է, որ Հայաստանին և Ադրբեջանին Վրաստանի պարտքի ընդհանուր մնացորդը կազմում էր մոտ 1 մլն դոլար։

Պետական պարքի մարումները Վրաստանը սկսել է 2011-ից։

Ռուսաստանին, որի հետ Վրաստանը պաշտոնական դիվանագիտական ​​հարաբերություններ չունի, պարտքերի լրիվ մարումը հակասություններ է առաջացրել երկրի ներսում։

«Մինչ Եվրոպան և [ԱՄՆ-ն] սառեցնում են ռուսական ակտիվները, մենք մարո՞ւմ ենք նրանց պարտքը»,- X-ում հարցադրում է արել լրագրող Աննա Գվարիշվիլին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում