Գլխավոր Լրահոս

Վաղարշապատում նոր մարզադաշտ և ֆուտբոլային ակադեմիա կկառուցվի

Վաղարշապատում նոր մարզադաշտ և ֆուտբոլային ակադեմիա կկառուցվի

Կառավարությունն ավելի քան 7 մլրդ դրամի ներդրումային ծրագիր է հաստատել, որի շրջանակում Վաղարշապատում կկառուցվեն նոր մարզադաշտ և ֆուտբոլային ակադեմիա։ Ծրագիրը ներկայացրել է «Իմեջին Երևան» ՍՊԸ-ն, որի հիմնադիրը «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահն է: 

Ծրագրի իրականացման նպատակով ընկերությունը համայնքից ուղղակի վաճառքի միջոցով ձեռք կբերի շուրջ 24 հեկտար հողատարածք։ Գործարքից համայնքային բյուջե կմտնի 688 մլն դրամ։

Նախագիծը նախատեսում է կառուցել միջազգային չափանիշներին համապատասխան մարզադաշտ, մանկապատանեկան ֆուտբոլային ակադեմիայի նոր շենք, սպորտային բազա, ինչպես նաև անհրաժեշտ օժանդակ ենթակառուցվածքներ՝ սննդի, ժամանցի և կայանման գոտիներով։

«Նոա» ֆուտբոլային ակումբը հանդես է գալիս Հայաստանի Բարձրագույն խմբում և վերջին տարիներին ակտիվորեն ներգրավված է եղել ֆուտբոլային ենթակառուցվածքների զարգացման նախաձեռնություններում։ 2023-ին ակումբի նախագահը ձեռք է բերել Վաղարշապատի ֆուտբոլային ակադեմիայի տարածքը՝ ներդրումային ծրագրի նախապատրաստական փուլի շրջանակում։

Շինարարական աշխատանքներին կմասնակցեն միջազգային փորձ ունեցող նախագծային և ճարտարապետական ընկերություններ, այդ թվում՝ Populous (Մեծ Բրիտանիա), GMP (Գերմանիա), Herzog & de Meuron (Շվեյցարիա), STRI Group և Aspire Sports Turf։

Կառավարությունը ծրագրին հավանություն է տվել՝ այն դիտարկելով որպես տնտեսական, սոցիալական և մարզական ենթակառուցվածքների զարգացման խթան։ Նախագծի շրջանակում նախատեսվում է ստեղծել առնվազն 100 նոր աշխատատեղ, իսկ ծրագրի ավարտից հետո՝ շարունակական զբաղվածություն ակադեմիայի, մարզադաշտի և «Նոա» ակումբի գործունեության սպասարկման շրջանակում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում