Եվրոպական Միության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսն Ադրբեջանում է։ Նրան ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Կոսը հայտնել է, որ Եվրոպական Միությունը կշարունակի աջակցել տարածաշրջանում կայուն խաղաղություն ապահովելու ջանքերին։
Հանձնակատար Մարտա Կոսը նշել է, որ Եվրոպական Միությունը և Ադրբեջանը հաջող համագործակցություն են հաստատել էներգետիկայի ոլորտում։ Նա նաև ընդգծել է տրանսպորտի ոլորտում համագործակցության հետագա զարգացման մեծ հեռանկարները։
Ավելի վաղ ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը ՍիվիլՆեթին հայտնել էր, որ սեպտեմբերին ծրագրվում է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսի այցը Հայաստան։
Civilnet











