Գլխավոր Լրահոս

Հայաստանի գործողությունները չեն հակասում ԵԱՏՄ-ում ստանձնած պարտավորություններին. ՌԴ ԱԳՆ

Հայաստանի գործողությունները չեն հակասում ԵԱՏՄ-ում ստանձնած պարտավորություններին. ՌԴ ԱԳՆ

Երևանի ներկայիս գործողությունները չեն հակասում Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում ստանձնած իր պարտավորություններին։ Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը:

Նա նշել է, որ Եվրոպական միությանը միանալու մտադրության մասին Հայաստանի հայտարարությունները ներկայումս ընդամենը «քաղաքական հայտարարություններ» են։

«Միևնույն ժամանակ, բազմիցս ընդգծվել է, այդ թվում՝ [Ռուսաստանի փոխվարչապետ] Ալեքսեյ Օվերչուկի կողմից, որ երկու միություններին միաժամանակ անդամակցելը անհնար է դրանց բնույթից ելնելով: Մենք կշարունակենք գնահատել գործնական քայլերը։ Ոչ ոք չի արգելում Հայաստանին համագործակցել այլ երկրների հետ. ԵԱՏՄ բոլոր անդամներն են դա անում։ Գլխավորն այն է, որ նման համագործակցությունը չհակասի Միության շրջանակներում իր պարտավորություններին։ Առայժմ այդպես չէ», - նշել է Աղասանդյանը։

Դիվանագետի խոսքով՝ միությանը Հայաստանի մասնակցության բնույթը չի փոխվել և մնում է կառուցողական։ Երկիրը «ակտիվորեն աշխատում է ԵԱՏՄ-ում և օգուտներ է տեսնում իր մասնակցությունից»։ 

«Այո, առևտուրը նվազել է, բայց սա անկայուն իրավիճակ է: Ավելի վաղ աճ էր նկատվում, բայց հիմա ամեն ինչ վերադառնում է ավելի բնականոն հունի: Նայելով վերջին տարիների դինամիկային, 2015-ին ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից ի վեր, նրա առևտուրը գործընկերների հետ կտրուկ աճել է»,- նշել է Աղասանդյանը:

Մեկնաբանելով ԵԱՏՄ երկրների միջև առևտրի սպասվող փոփոխությունները, Արտաքին գործերի նախարարության վարչության պետը ընդգծել է, որ վիճակագրությունը «ցույց է տալիս ընդհանուր առմամբ դրական միտում», քանի որ Եվրասիական տնտեսական միության գործընկերները «զբաղեցնում են գերիշխող դիրքեր» փոխադարձ առևտրում:

«Իհարկե, կան գործոններ, որոնք ազդում են ինչպես աճի, այնպես էլ նվազման վրա: Բայց ընդհանուր առմամբ, դինամիկան դրական է, և համագործակցությունը փոխադարձաբար օգտակար է բոլոր անդամ պետությունների համար», - ընդգծել է Աղասանդյանը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում