Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսին:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են առողջապահության ոլորտում իրականացվող բարեփոխումները, մասնավորապես` Համընդհանուր առողջապահական ապահովագրության ներդրման կարևորությունը, ինչը կնպաստի քաղաքացիների համար առողջապահական ծառայությունների հասանելիությանն ու մատչելիությանը` ապահովելով որակյալ բժշկական ծառայությունների մատուցում:
Ներկայացվել են նաև Եվրամիության հետ համագործակցության խորացմանն ուղղված նախաձեռնությունները, այդ թվում` վիզաների ազատականացման ուղղությամբ տարվող աշխատանքները:
Անդրադարձ է եղել մի շարք ծրագրային առաջարկների, մասնավորապես` թափոնների (այդ թվում` բժշկական) կառավարմանը վերաբերող:
Civilnet











