Գլխավոր Լրահոս

Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում տրանսֆորմացիոն գործընթաց է տեղի ունենում. Փաշինյան

Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում տրանսֆորմացիոն գործընթաց է տեղի ունենում. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում տեղի է ունենում տրանսֆորմացիոն գործընթաց, որը, իր խոսքով, «շատ օգտակար է և շատ կառուցողական»։

«Ես դա համարում եմ պրոցես, տրանսֆորմացիայի մաս, և իմ կարծիքով՝ այդ տրանսֆորմացիայի մեջ դրականը անգամներով ավելի էական է, քան բացասականը», – այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 7–րդ համաժողովից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ:

Լրագրողի այն հարցին, թե արդյոք հակասություն չկա իր՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները կառուցողական որակելու և միևնույն ժամանակ՝ հիբրիդային պատերազմի մասին հայտարարությունների միջև, Փաշինյանը նշեց, որ նման տեսակետ ունեն որոշ գործընկերներ։

Նրա խոսքով՝ «գուցե, ոչ թե գուցե», այդ գործընկերները նաև որոշակի հիմնավորումներ ունեն։ Մասնավորապես՝ նա հիշատակեց ռուսական մի շարք հեռուստաալիքներ և առանձին խոսնակների, որոնք իր ձևակերպմամբ՝ «այդպիսի տրամաբանություն են զարգացնում»։

Սակայն վարչապետը ընդգծեց, որ ինքն այդ տեսակետը չի կիսում։ Նա բարձր գնահատել Ռուսաստանի Դաշնության նախագահի և կառավարության ղեկավարի հետ ունեցած երկխոսությունը՝ այն բնութագրելով որպես բաց, ազնիվ և գործընկերային։

«Մենք քննարկում ենք բաց, ազնիվ, գործընկերային մթնոլորտում, և, իմ կարծիքով, բազմաթիվ խնդիրների, որոնք թվում էր՝ կարող էին բարդություններ առաջացնել, մենք գտել ենք լուծումներ, գտնում ենք լուծումներ և կգտնենք լուծումներ», – նշեց նա։

Փաշինյանը հավելեց, որ քաղաքական շրջանակներում և հանրության մեջ կան հստակ արտահայտված քննադատություններ Ռուսաստանի հասցեին, սակայն դրանք, իր կարծիքով, պետք է դիտարկել ընթացող տրանսֆորմացիայի համատեքստում։ Նա ընդգծեց, որ Հայաստանի կառավարությունը «կենտրոնանալու է դրականի վրա և կփորձի զարգացնել դրականը»։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում