Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունները չեն կարող ուղիղ անդրադարձ ունենալ Հայաստանի եվրոպական ուղու վրա: Երևանում լրագրողների հետ հանդիպմանն ասել է ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը:
«Դուք շարունակում եք բարեփոխումների ձեր ուղին»,- ասել է Կոսը:
Մարթա Կոսի խոսքով, Եվրոպայի գործընկերը դառնալու ուղին տրանսֆորմացիոն վերափոխման գործընթաց է՝ մարդու իրավունքներ, իրավունքի գերակայություն: Երկիրը որպեսզի դառնա ԵՄ անդամ պետք է անցնի այս բոլոր գործընթացներով և պետք է բավարարի կոպենհագենյան չափանիշները:
«Երբ մենք նոր երկիր ենք ընդունում, այդ երկիրը պետք է ԵՄ-ն դարձնի ավելի ուժեղ, այսինքն այդ երկիրը պետք է ունենա կայուն տնտեսություն, ամուր ժողովրդավարական կառույցներ, կարողանա պայքարել ժողովրդավարության համար, դիմակայունություն ունենա, այն՝ ինչ մենք ամրապնդում ենք Հայաստանում, և հնարավորություն ունենա միանալու ԵՄ օրենսրությանը: Հայաստանի ապագան ձեր ձեռքերում է»,- ասել է Կոսը:
Հայաստանի իշխանությունների և քաղաքական գործիչների հետ հանդիպումների արդյունքում ԵՄ հանձնակատարը համոզվել է, թե Հայաստանն ինչ է ուզում, և ինչ հնարավորություններ է ունենալու, երբ գնա եվրոպական ուղով:
Civilnet











