Գլխավոր Լրահոս

Իրանի նախագահը հայտարարել է Երևանի հետ հարաբերություններն ընդլայնելու պատրաստակամության մասին

Իրանի նախագահը հայտարարել է Երևանի հետ հարաբերություններն ընդլայնելու պատրաստակամության մասին

Նախագահ Մասուդ Փեզեշքիանը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ խորացնելու և զարգացնելու հարաբերությունները Հայաստանի հետ։ Այս մասին Փեզեշքիանը նշել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված ուղերձներում։

Փեզեշքիանը նշել է, որ Իրանը մեծ նշանակություն է տալիս հայ-իրանական պատմական և մշակութային կապերին, որոնք, ըստ նրա, ամուր հիմք են ծառայում երկկողմ համագործակցության խորացման համար։

«Հույս ունեմ, որ երկու երկրների ղեկավարների համատեղ ջանքերով կշարունակվի հարաբերությունների զարգացման ընթացքը՝ ընդհանուր շահերի և ռազմավարական նպատակների հիման վրա», - նշված է Իրանի նախագահի ուղերձում։

Նա նաև ընդգծել է վերջին տարիներին քաղաքական, տնտեսական և մշակութային ոլորտներում արձանագրված առաջընթացը՝ վստահություն հայտնելով, որ երկու կողմերի պաշտոնյաների հանձնառությունը և համագործակցության առկա հնարավորությունները կնպաստեն երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդմանը։

Փեզեշքինը հավելել է, որ Իրանի և Հայաստանի ավելի սերտ հարաբերությունները կնպաստեն ոչ միայն երկու ժողովուրդների բարեկեցությանը, այլև խաղաղությանն ու կայունությանը ողջ տարածաշրջանում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում