Գլխավոր Լրահոս

Չենք կարա մենք ընտրություն կեղծենք. Փաշինյան

Չենք կարա մենք ընտրություն կեղծենք. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ ներկայումս Հայաստանում ընտրություններ կեղծելն անհնար է։ Ժողովրդավարության հայկական ֆորումի շրջանակում տեղի ունեցած «Ժողովրդավարության որակը Հայաստանում. մարտահրավերներ և գնահատման ցուցիչներ» թեմայով պանելային քննարկման ժամանակ Փաշինյանն ասել է, թե ժողովրդավարությունը Հայաստանում գոյություն ունի ոչ թե իշխանության բարի կամքի շնորհիվ, այլ՝ որպես իրողություն։  

«Հիմա, օրինակ, մենք կարա՞նք ընտրություն կեղծենք։ Չենք կարա մենք ընտրություն կեղծենք։ Ոչ թե նրա համար, որ չենք ուզում, ոչ թե նրա համար, որ ուզում ենք։ Չի կարա դա տեղի ունենա ուղղակի, հասկանու՞մ եք, ուղղակի չի կարա տեղի ունենա, որովհետև եթե տեղի ունենալու լիներ, տեղի կունենար», – ասել է վարչապետը։

Իր խոսքում նա քննադատել է որոշ շրջանակների կողմից բացառապես Վանաձորի խնդրի վրա կենտրոնանալը՝ ի հակադրություն ներկայացնելով Գյումրիում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների օրինակը։ Վարչապետը հիշեցրել է, որ իրավապահ մարմինները Գյումրիում «փաստահենք ընտրակաշառք բաժանելու դեպք են արձանագրել», իսկ ընտրությունների ելքը վճռվել է մի քանի տասնյակ կամ հարյուր ձայնի տարբերությամբ։

Այս համատեքստում նա հարցադրում է հնչեցրել՝ ուղղված, իր խոսքով, «ժողովրդավարության հարգելի փորձագետներին»։ «Եղել է ընտրություն, արձանագրվել է ընտրակաշառք, և ընտրությունների արդյունքները որոշվել են մի քանի 100 ձայնի արդյունքներով, ինչի՞ կառավարության դեմը կամ որևէ տեղ ցույց չկա այդ առիթով, ինչի՞ չկա այդ ցույցը»։

Ըստ Փաշինյանի՝ սա վկայում է երկակի ստանդարտների մասին։ Նա պարզաբանել է, թե ինչու կառավարությունը չի միջամտել այդ գործընթացին՝ «ժողովրդավարությունը պաշտպանելու» համար։ «Որովհետև եթե գնայինք այսպես ասած ժողովրդավարության պաշտպանության հետևից, այսօր լինելու էր ոչ միայն Վանաձոր, լինելու էր Վանաձոր-Գյումրի», – նշել է նա։

Անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների օրակարգին՝ վարչապետը նշել է, որ լավ է, որ 2018 թվականից ի վեր Սահմանադրությունը չի փոխվել։

«Լավ է, որ չի փոխվել, որովհետև նախ մտածողությունը պետք է փոխվի, հետո սահմանադրությունը, որովհետև այն մտածողությունը, որ մենք ունեցել ենք 2018 թվականին, մենք ավելի լավ սահմանադրություն չէինք էլ կարա ունենա», – ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ մինչ օրս չի քննարկվել ժողովրդավարության և խաղաղության, պատերազմի ու կոնֆլիկտների փոխհարաբերության հարցը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում