Թրամփն ասել է, որ յոթ ամսում յոթ պատերազմ է դադարեցրել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նստաշրջանում սեպտեմբերի 23-ի ելույթում ասել է, որ իր պաշտոնավարման յոթ ամսում յոթ պատերազմ է կանգնեցրել:
«Ես յոթ ամսվա ընթացքում ավարտել եմ յոթ անավարտելի պատերազմ: Ասում էին, որ դրանք անվերջ [պատերազմներ] են: Դուք երբեք չեք լուծելու դրանք: Դրանցից մի քանիսը տևել էին 31 տարի: Երկուսը՝ 31 տարի: Մեկը՝ 36 տարի: Մեկը՝ 28 տարի: Ես վերջ դրեցի յոթ պատերազմի»:
Թրամփը իր ջանքերով «ավարտված պատերազմների» թվում նշել է Կամբոջայի ու Թաիլանդի, Կոսովոյի և Սերբիայի, Կոնգոյի և Ռուանդայի, Պակիստանի և Հնդկաստանի, Իսրայելի և Իրանի, Եգիպտոսի և Եթովպիայի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունները։
«Ոչ մի նախագահ կամ վարչապետ և ոչ մի այլ երկիր երբեք չի արել նման բան, և ես դա արեցի ընդամենը յոթ ամսում: Նման բան երբեք չի եղել: Նման բան երբեք չկա»,- պարծեցել է Թրամփը:
Civilnet










