Գլխավոր Լրահոս

Արցախի նախկին պաշտոնյային մահացած են գտել Պետերբուրգում ՀՀ հյուպատոսության զուգարանում 

Արցախի նախկին պաշտոնյային մահացած են գտել Պետերբուրգում ՀՀ հյուպատոսության զուգարանում 

Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով նախկին ներկայացուցիչ Բորիս Ավագյանին մահացած են գտել Սանկտ Պետերբուրգում Հայաստանի հյուպատոսության զուգարանում։ Ռուսաստանի իրավապահները «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են, որ Ավագյանը հավանաբար ինքնասպան է եղել։

Սեպտեմբերի 23-ին Ավագյանը կապ էր հաստատել «Փաստինֆո»-ի հետ ու հայտնել, որ կամավոր ներկայացել է Սանկտ Պետերբուրգի ՀՀ հյուպատոսություն և ցանկություն հայտնել արտահանձնվել Հայաստանին։

«Վերջին մեկ ամսվա ընթացքում ինձ ձերբակալել են ՌԴ ոստիկանության հատուկ գնդի աշխատակիցները, տարել ոստիկանություն փաստաթղթերս ստուգելու համար, որովհետև Հայաստանը ինձ հետախուզում էր հայտարարել»,- հայտարարել է նա։ 

Ավագյանը ցանկություն էր հայտնել արտահանձնվել Հայաստան, որտեղ նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել՝ պետական սահմանն ապօրինի հատելու և փողերի լվացման մեղադրանքով։ 

«Թող ձերբակալեն և հետաքննություն իրականացնեն, իսկ հետո դատարանը թող որոշի՝ ես մեղավոր եմ, թե ոչ»,- ասել է Ավագյանը։

Նույն օրը՝ սեպտեմբերի 23-ին, Սանկտ Պետերբուրգի դատարանների մամուլի ծառայության ղեկավար Դարյա Լեբեդևան ռուսական ՌԲԿ-ին հայտնել էր, որ Սանկտ Պետերբուրգի Կրոնշտադտի շրջանային դատարանը «Ռոսռեեստր» և «Ռոսիմուշչեստվո» տարածաշրջանային գրասենյակների նախկին պաշտոնյա Բորիս Ավագյանի նկատմամբ հետախուզում է հայտարարել մաքսային վճարումներից խուսափելու համար։ Ըստ Լեբեդևի՝ Ավագյանը փախել է դատարանից «ծխելու» պատրվակով:

Լրատվամիջոցը հայտնում է, որ Ավագյանն ապաստան է գտել Սանկտ Պետերբուրգի Հայաստանի հյուպատոսությունում։  Ավագյանը ձերբակալվել էր սեպտեմբերի 17-ին Սանկտ Պետերբուրգի կենտրոնում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում