«Սյունիք» օդանավակայանը չի դադարեցրել աշխատանքը․ պարզաբանում

«Սյունիք» օդանավակայանը չի դադարեցրել աշխատանքը։ Այս մասին հայտնում են օդանավակայանի մամուլի ծառայությունից, հերքելով մամուլում հակառակի մասին պնդող տեղեկությունները։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ օդանավակայանը Ժամանակավորապես դադարեցվել է Երևան-Կապան-Երևան չվերթը, որը պայմանավորված է բացառապես չվերթն իրականացնող «ՆովԷյր» ավիաընկերության L-410 ինքնաթիռի պլանային տեխսպասարկումով։
«Կարևոր ենք համարում տեղեկացնել, որ նույնիսկ չվերթերի ժամանակավոր դադարեցման պարագայում օդանավակայանները գործում են երկրի և միջազգային համապատասխան կարգավորող մարմինների վերահսկողությամբ և կանոններով։
Երևան-Կապան-Երևան չվերթը կվերսկսվի օդանավի տեխնիկական աշխատանքները ավարտելուց անմիջապես հետո, որը նախատեսվում է այս տարեվերջին»,- հայտնում են օդանավակայանից։
Օդանավակայանից հայտնում են, որ 2024-ի սեպտեմբերից, նախկին 3-ի փոխարեն իրականացվում է շաբաթական 5 չվերթ, որոշակի պահանջարկ է նկատվում նաև չարտերային թռիչքների մասով։
Թեմա
Civilnet










