Գլխավոր Լրահոս

Կառավարությունը հաստատեց 2026-ի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը

Կառավարությունը հաստատեց 2026-ի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը

Կառավարությունը սեպտեմբերի 25-ին հաստատեց 2026-ի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը, որը կուղարկի Ազգային ժողովի հաստատման։ Ըստ փաստաթղթի՝ եկող տարի նախատեսվում է ունենալ շուրջ 3,1 տրիլիոն դրամի եկամուտ և 3,6 տրիլիոն դրամի ծախս։ 

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտնեց, որ բյուջեի դեֆիցիտը (պակասուրդը) կկազմի 537,5 միլիարդ դրամ, այսինքն՝ ՀՆԱ-ի 4,5 տոկոսը՝ 2025-ի 5,5 տոկոսի դիմաց։ Այն նախատեսվում է ֆինանսավորել ինչպես ներքին (շուրջ 266,2 մլրդ դրամ), այնպես էլ արտաքին (շուրջ 271,3 մլրդ դրամ) աղբյուրների հաշվին։ Եկամուտների հիմնական մասը՝ շուրջ 2,97 տրիլիոն դրամը, նախատեսվում է ապահովել հարկային եկամուտների և պետական տուրքերի հաշվին։

Նախարարի խոսքով՝ կառավարության պարտք-ՀՆԱ ցուցանիշը 2026-ի վերջում կանխատեսվում է 53,5 տոկոս։

Հովհաննիսյանը նաև ներկայացրեց այն ծրագրերը, որոնք կշարունակվեն 2026-ին։ Դրանցից մեկը, օրինակ, Ակադեմիական քաղաքի ծրագիրն է։

«Ակադեմիական քաղաք ծրագրի իրականացման նպատակով 2026-ին նախատեսվել է 4,9 մլրդ դրամ, որի շրջանակներում շարունակվելու են նախագծման ու կառուցման աշխատանքները»,- ասաց նախարարը։

Մեկ այլ նախագծով Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց Զարգացման ֆրանսիական գործակալության հետ 150 մլն եվրո արժողությամբ վարկային համաձայնագրի ստորագրմանը։ Այս միջոցները, որոնք տրամադրվում են որպես բյուջետային աջակցություն, կուղղվեն 2025-ի պետական բյուջեի պակասուրդի (դեֆիցիտի) ֆինանսավորմանը։





։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում