Գլխավոր Լրահոս

ՀՀ սահմանային անցակետերում ընթացակարգերը կպարզեցվեն օտարերկրացի վարորդների համար

ՀՀ սահմանային անցակետերում ընթացակարգերը կպարզեցվեն օտարերկրացի վարորդների համար

Կառավարությունն առաջարկում է օրենսդրական փոփոխություններ՝ Հայաստանի ցամաքային սահմանային անցակետերում առաջացող կուտակումները նվազեցնելու նպատակով։ Նախատեսվում է հետաձգել օտարերկրյա տրանսպորտային միջոցների համար սահմանված մի շարք հարկերի և տուրքերի վճարման ժամկետները։ Օրենսդրական փաթեթն ընդունվեց սեպտեմբերի 25-ի նիստին։ Այն դեռ պետք է հաստատի Ազգային ժողովը։

Փոփոխությունների հիմնական նպատակն է վերացնել այն պահանջը, որով վարորդները պարտավոր են բնապահպանական և ճանապարհային հարկերը վճարել անմիջապես սահմանը հատելիս, ինչը, ըստ գործադիրի, երկար հերթերի և ժամանակի կորստի պատճառ է դառնում։ Նախագծի համաձայն՝ օտարերկրյա տրանսպորտային միջոցների վարորդներին կտրվի մինչև 15 օր ժամանակ՝ վճարումները կատարելու համար երկրի տարածքում կամ մինչև ՀՀ տարածքից ելքը, եթե նրանց այցը ավելի կարճ է։

Բացի այդ, առաջարկվում է պարզեցնել ընթացակարգերը՝ վերացնելով սահմանին տարանցման հայտարարագրի համար գանձվող պետական տուրքը և միասնական դրույքաչափ սահմանելով բնապահպանական հարկի համար։

Նախագծով սահմանվում է նաև սոցիալական կարևոր արտոնություն. այն բեռնատարների վարորդները, որոնք ճանապարհի անանցանելիության պատճառով ստիպված են լինում իրենց կամքից անկախ 15 օրից ավելի մնալ Հայաստանում, կազատվեն այդ ժամանակահատվածի համար ճանապարհային հարկ վճարելու պարտավորությունից։ Ըստ գործադիրի՝ այս փոփոխությունները կդարձնեն սահմանահատումն ավելի արագ, հարմարավետ և արդարացի՝ նպաստելով առևտրի և զբոսաշրջության զարգացմանը։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում