Գլխավոր Լրահոս

Ուիթքոֆը Հայաստանի և Ադրբեջանի հարցերով խորհրդակցում է Թուրքայի հետախուզության ղեկավարի հետ

Ուիթքոֆը Հայաստանի և Ադրբեջանի հարցերով խորհրդակցում է Թուրքայի հետախուզության ղեկավարի հետ

ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի հետ կապված հարցերի շուրջ մշտական կապի մեջ է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի և Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Իբրահիմ Քալընի հետ։

Նյու Յորքում Concordia ամենամյա գագաթնաժողովին ելույթի ընթացքում Ուիթքոֆը նշել է, որ թուրք դիվանագետներն ու հետախուզությունն առանցքային դեր ունեն տարածաշրջանային հարցերում Թրամփի թիմի համար։

«Թուրքիայում մեր դեսպան Թոմ Բարրաքն ունի երկու վստահելի անձ, որոնք չափազանց կարևոր են տարածաշրջանում տեղի ունեցող ամեն ինչի համար։ Մեկը՝ պարոն Իբրահիմ Քալընն է՝ Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավարը, մյուսը՝ Հաքան Ֆիդանը՝ արտաքին գործերի նախարարը։ Եթե խնդիր է առաջանում, լինի դա Ադրբեջանում, Հայաստանում կամ Ուկրաինայում, այդ պարոնները այդ ոլորտների մեծ գիտակներ են», - ասել է Ուիթքոֆը։

Նրա խոսքով, փոխգործակցությունը իրականացվում է ԱՄՆ դեսպան Թոմ Բարրաքի միջոցով։ «Ես զանգահարում եմ Թոմին և հարցնում՝ ինչ կարծիք ունի Իբրահիմը տվյալ հարցի վերաբերյալ։ Մենք այսպես ենք աշխատում։ Ունենք բազմաթիվ հաջողված օրինակներ նման համագործակցության շնորհիվ», - հավելել է նա։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում