Գլխավոր Լրահոս

Հայաստանը նախապատրաստվում է նոր ատոմային էներգաբլոկի կառուցմանը․ Փաշինյան

Հայաստանը նախապատրաստվում է նոր ատոմային էներգաբլոկի կառուցմանը․ Փաշինյան

Հայաստանը որոշել է երկարաձգել Հայկական ատոմային էլեկտրակայանի (ԱԷԿ) շահագործման ժամկետը 2026-ից մինչև 2036 թվականը։ Այդ մասին սեպտեմբերի 25-ին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով ՌԴ–ում «Համաշխարհային ատոմային շաբաթ» խորագրով համաժողովին:Նա նաև հավելել է, որ այս երկարաձգումը «ամուր հիմք կստեղծի Հայկական ԱԷԿ-ի շահագործման երկարաձգված ժամկետի ավարտից հետո նոր էներգաբլոկի անցման համար, ինչը մեր վերջնական նպատակն է»։ 

Իր ելույթում Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը հաստատել է ատոմային էլեկտրակայանի պահպանման քաղաքականությունը՝ որպես երկրի էլեկտրաէներգետիկ հաշվեկշռի կարևորագույն բաղադրիչ։ 

«Այսօր Հայաստանում ամբողջ էլեկտրաէներգիայի մոտ 30%-ն արտադրվում է Հայկական ԱԷԿ-ում»,- ասել է նա։

Վարչապետի խոսքով՝ ԱԷԿ-ի անվտանգ շահագործումը ռազմավարական առաջնահերթություն է և կենտրոնական դեր է խաղում էներգետիկ անվտանգության, Փարիզյան համաձայնագրի շրջանակում ստանձնած պարտավորությունների կատարման և տնտեսական աճի պահպանման գործում։ Նա վստահեցրել է, որ Հայաստանը ԱԷԿ-ը շահագործում է ՄԱԳԱՏԷ-ի անվտանգության չափանիշներին համապատասխան, ինչի մասին վկայում են կանոնավոր կերպով իրականացվող ստուգումները և միջուկային կամ ճառագայթային անվտանգության հետ կապված որևէ միջադեպի բացակայությունը։

«Հայկական ԱԷԿ-ի արդիականացման և շահագործման ժամկետի երկարաձգման նախագիծը ոչ միայն տեխնիկական խնդիր է, այլև Հայաստանի՝ «Ռոսատոմ» կորպորացիայի և այլ միջազգային գործընկերների հետ արդյունավետ ու վստահելի գործընկերության արդյունք»,- ընդգծել է Փաշինյանը։

Այս համատեքստում, ըստ Փաշինյանի, Հայաստանը մտադիր է շարունակել սերտ համագործակցությունը ՄԱԳԱՏԷ-ի և գործընկեր երկրների հետ՝ գոյություն ունեցող էներգաբլոկը փոխարինելու համար լավագույն լուծումը գտնելու ուղղությամբ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում