Գլխավոր Լրահոս

Մեր հարաբերությունները լավ են զարգանում. Պուտինը՝ Փաշինյանին

Մեր հարաբերությունները լավ են զարգանում. Պուտինը՝ Փաշինյանին

Կրեմլում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հայտնում են Կառավարության մամուլի ծառայությունից:

Ողջունելով Նիկոլ Փաշինյանին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել ատոմային ոլորտի զարգացմանը նվիրված միջազգային միջոցառմանը մասնակցելու հրավերն ընդունելու համար։ 

«Հարգելի Նիկոլ Վլադիմիրի, հարգելի բարեկամներ, բարի երեկո, շատ ուրախ եմ ձեզ տեսնել։ Շնորհակալություն, որ ընդունեցիք մեր հրավերը և ժամանեցիք միջազգային միջոցառմանը` նվիրված ատոմային ոլորտի զարգացմանը», - ասել է Պուտինը։

Նա նշել է, որ Հայաստանում ատոմային էլեկտրակայանը երկար ժամանակ է, ինչ գործում է և ապահովում է երկրի էլեկտրաէներգիայի 30 տոկոսը, ինչը լուրջ ցուցանիշ է։ ՌԴ նախագահը հավելել է, որ «Ռոսատոմ»-ն այժմ աշխատում է ԱԷԿ-ի գործունեության ժամկետի երկարաձգման ուղղությամբ՝ Փաշինյանի ներկայությունը ֆորումին համարելով «լիովին տրամաբանական»։

Անդրադառնալով երկկողմ հարաբերություններին՝ Վլադիմիր Պուտինը դրանց զարգացումը դրական է գնահատել։ «Ընդհանուր առմամբ, մեր հարաբերությունները զարգանում են, զարգանում են լավ, գրեթե 11 միլիարդ դոլարի առևտրաշրջանառություն ունենք։ Մեր վիճակագրական տվյալներով` Հայաստանի հետ 2024 թվականին 11,7 մլրդ դոլարի առևտրաշրջանառություն ենք ունեցել, դա ռեկորդային ցուցանիշ է։ Հարաբերությունները զարգանում են նաև բոլոր մյուս ուղղություններով։ Մենք միշտ ունենք խոսելու թեմաներ, չնայած վերջերս ենք հանդիպել, ամեն դեպքում շատ ուրախ ենք Ձեզ տեսնել Մոսկվայում։ Եվս մեկ անգամ բարի գալուստ», - նշել է ՌԴ նախագահը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել «Համաշխարհային ատոմային շաբաթ» միջազգային ֆորումին հրավիրելու և ատոմային տեխնոլոգիաների վերաբերյալ նորություններով կիսվելու համար։ 

«Այսօր մենք բազմաթիվ նորություններ իմացանք ատոմային տեխնոլոգիաների մասին, շնորհակալություն դրանցով կիսվելու համար։ Իհարկե, ատոմային էներգետիկայի դերը շարունակաբար աճում է և ատոմային էներգետիկան արդեն գլոբալ առումով համարվում է էկոլոգիական էներգիա», - ասել է վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը նույնպես կարևորել է ատոմային էներգետիկայի դերը Հայաստանի համար՝ հաստատելով, որ ՀԱԷԿ-ի գործունեության ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելու նպատակով Ռուսաստանի Դաշնության հետ սերտ համագործակցություն է ընթանում։ Նա հավելել է, որ ակտիվ երկխոսություն կա ՌԴ-ի հետ՝ փոքր մոդուլային ատոմային հնարավորությունների հարմար նախագծեր գտնելու ուղղությամբ։ 

«Մենք շատ արդյունավետ համագործակցում ենք «Ռոսատոմ» կորպորացիայի հետ», - ընդգծել է նա։

Խոսելով հարաբերությունների ընդհանուր դինամիկայի մասին՝ ՀՀ վարչապետը նշել է, որ դրանք զարգանում են ըստ նախատեսվածի։ Առևտրաշրջանառության վերաբերյալ նա մեկնաբանել է․ 

«Դուք ընդգծեցիք փոխադարձ առևտրաշրջանառությունը, ճիշտ է այս տարի որոշակի անկում է նկատվում, դա կապված է որոշ գլոբալ գործընթացների հետ, բայց ես կարծում եմ, որ կա հնարավորություն աշխատելու այդ ուղղությամբ, որպեսզի մեր փոխադարձ առևտուրը շարունակի աճել այն տեմպերով, որոնք արձանագրվել են 2023-2024 թվականներին»։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում