Գլխավոր Լրահոս

Մոլդովայի եվրոպամետ կուսակցությունն ընտրություններում հաղթում է ռուսամետ ընդդիմությանը

Մոլդովայի եվրոպամետ կուսակցությունն ընտրություններում հաղթում է ռուսամետ ընդդիմությանը

Մոլդովայի խորհրդարանական ընտրությունների արդյունքում եվրոպամետ «Գործողություն և համերաշխություն» կուսակցությունը (PAS) նախնական արդյունքներով առավելագույն ձայներն է ստացել։

Ընտրությունները, որոնք կայացել են սեպտեմբերի 28-ին, դիտորդների և քաղաքական գործիչների կողմից դիտարկվում էին որպես կարևոր իրադարձություն Մոլդովայի անկախացումից ի վեր։ Քվեարկությունը ներկայացվում է որպես ընտրություն՝ եվրոպական ինտեգրման և Ռուսաստանի հետ մերձեցման ուղիների միջև։

Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական տվյալներով՝ երկուշաբթի վաղ առավոտյան, երբ հաշվարկված էր ձայների ավելի քան 99 տոկոսը, «Գործողություն և համերաշխություն»-ը ստացել է 50,05 տոկոս, իսկ ռուսամետ «Հայրենասիրական դաշինքը»՝ 24,3 տոկոս։

«Գործողություն և համերաշխություն» կուսակցությանը, որի ղեկավարն է նախագահ Մայա Սանդուն, կառավարություն կազմելու համար անհրաժեշտ է խորհրդարանի 101 մանդատներից առնվազն 51-ը։  

Պաշտոնական վերջնական տվյալները նախատեսվում է հրապարակել այսօր՝ ավելի ուշ։

Սանդուն կիրակի օրը մայրաքաղաք Քիշնևում իր քվեարկության ժամանակ ասել է, որ Մոլդովայի համար այս ընտրությունները վճռորոշ են։

«Մոլդովան հնարավորություն կունենա շարունակել ամրապնդել իր ժողովրդավարությունը, պաշտպանել իր տարածքը և շարունակել ԵՄ ինտեգրման իր ուղին», - ասել է նա։

Միևնույն ժամանակ, «Հայրենասիրական դաշինք» կոալիցիայի ղեկավար Իգոր Դոդոնը, որը Սանդուից առաջ Մոլդովայի նախագահն էր, կոչ է արել ընտրությունների հաջորդ օրը բողոքի ցույցեր անցկացնել խորհրդարանի առջև։

Սառը պատերազմի ավարտից հետո Մոլդովան տատանվել է արևմտյան և ռուսամետ ուղղությունների միջև։ Ռուսաստանը փոքր զորախումբ ունի Մոլդովոյից անջատված և Մոսկվայի աջակցությունը վայելող Մերձդնեստրում։

Մոլդովայում 2021-ից իշխում է Սանդուի արևմտամետ կուսակցությունը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում