Գլխավոր Լրահոս

Jardins d’Arménie-ն մտավ Եվրոպա. առաջին համտեսողներից էր Մոնակոյի իշխանը

Jardins d’Arménie-ն մտավ Եվրոպա. առաջին համտեսողներից էր Մոնակոյի իշխանը

Հրապարակվում է որպես գովազդ

Jardins d’Arménie ռոյալ բրենդին հանդիսավոր երեկոյով նշեց իր մուտքը համաշխարհային շուկա՝ 2025 թ. սեպտեմբերի 13-ին Մոնտե-Կառլոյի շքեղ Hermitage հյուրանոցում։ Միջոցառմանը ներկա էին Մոնակոյի իշխան Ալբերտ II-ը, Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Խաչատրյանը և այլ բարձրաստիճան հյուրեր։ Հանրահայտ Belle Epoque սրահում 100-ից ավելի հյուրերը վայելեցին հայկական երաժշտություն, ազգային պարեր, ինչպես նաև հայ նկարիչների և քանդակագործների աշխատանքների ցուցադրություն, որը կազմակերպվել էր Galerie Angelina-ի ու Հայաստանի նկարիչների ﬕության աջակցությամբ։

Երեկոյի առանցքային հատվածն էր Jardins d’Arménie ռոյալ բրենդիի համտեսը, որը վարեց Monte-Carlo SBM-ի նախկին գլխավոր սոﬔլյե Բրունո Սկավոն։ Նա ուղղորդեց հյուրերին խﬕչքի հարուստ բույրերի և հաﬔրի բացահայտման ընթացքում։ Սա Jardins d’Arménie ռոյալ բրենդիի պաշտոնական դեբյուտն էր Եվրոպայում և հերթական քայլը՝ վարպետությունն ու ժամանակակից նորարարությունը ﬕավորող բրենդիի նոր կատեգորիան աշխարհին ներկայացնելու գործում։ 

Գաղափարային հիﬓադիր

Այս աﬔնի ակունքներում Սիմոն Պողոսյանն է՝ «ՍՊՍ Սիգարոն» և Newline Brands Global ընկերությունների հիﬓադիրը։ Ավելի քան 30 տարի Պողոսյանների ընտանիքը նվիրել է բացառիկ լյուքս դասի ապրանքների արտադրությանը, որի շարժիչ ուժն է եղել բացառիկ արհեստավարժությունը, նորարարությունն ու ձգտումը առ անզիջում գերազանցություն։ Այսօր առաջնորդության ղեկն անցել է Սիմոն Պողոսյանի որդուն՝ Արﬔն Պողոսյանին, որը 27 տարեկանում գլոբալ բիզնես առաջնորդների նոր սերունդն է ներկայացնում։

«Jardins d’Arménie-ն ﬔ ր պատմության, արվեստի և ﬔր սեփական նորարարության արտացոլուﬓ է։ Աﬔն կուﬕ ﬔջ պարփակված է ﬔր հողի ուժը, ﬔր արհեստագործության բարձունքները և դարավոր ավանդույթները։ Ներկայացնել այն Մոնակոյում, նորին ﬔծություն Ալբերտ II-ի ներկայությամբ, շատ հզոր խորհուրդ է՝ կիսելու հայկական գերազանցությունը Եվրոպայի հետ», - ասել է «ՍՊՍ Սիգարոն»-ի և Newline Brands Global-ի սեփականատեր Արﬔն Պողոսյանը։

Բացառիկ խﬕչք

Jardins d’Arménie-ն ներկայացնում է բրենդիի բացարձակ նոր կատեգորիա՝ ռոյալ բրենդի։ Այս խﬕչքը պատրաստում են լավագույն հայ վարպետները՝ Հայաստանի երեք տարբեր մարզերում աճող ոսկեհատ խաղողից։ Նրանք ﬕավորել են ժամանակի ընթացքում փորձված բրենդիի պատրաստման ավանդույթներն ու ժամանակակից նորարարությունը։ Առանձնահատուկ է նաև Jardins d’Arménie-ի հնեցման պրոցեսը։ Այն սկսվում է կաղնու տակառներում, որոնք խﬕչքին տալիս են հարուստ համային հիմք՝ շոկոլադի և վանիլի նոտաներով։ Հաջորդ քայլը՝ որը հատուկ է ﬕայն այս բրենդիին, ծիրանի ծառից պատրաստված տակառներում հնեցուﬓ է։ Այն բույրին ու հաﬕն ավելիացնում է մրգային շերտեր և նուրբ ընդեղենի երանգ։ Այնուհետ բրենդին վերադառնում է կաղնու տակառ՝ իր վերջնական համը ստանալու։ Այս գործընթացը ռոյալ բրենդիին նրբագեղություն, բացառիկ հարուստ բույր և արտակարգ երկար հետհամ է ապահովում։

Նորարարական լուծուﬓեր կիրառվել են նաև փաթեթավորման հարցում։ Նախ, շշի համար մշակվել է հատուկ հերﬔտիկ փական, որը կառուցված է երկու ﬕացվող մասից։ Պատենտի հաստատմանը սպասող այս հայտնագործությունը պաշտպանում է խﬕչքի հարուստ հաﬓ ու բույրը շշալցվելուց հետո։ Յուրաքանչյուր շշի հետ փաթեթի ﬔջ ներառվում են նաև համտեսի բաժակներ, որոնք ստեղծված են նախնական համտեսի հնարավորություն տալու և ողջ փորձառությունը հարստացնելու համար։

«Jardins d’Arménie-ն շատ ավելին է, քան խﬕչք. դա մշակութային ժառանգություն է և գիտելիք, որը փոխանցվել է սերնդե սերունդ։ Այս համտեսն ուղղորդելն ինձ համար ﬔծ պատիվ է»,- նշել է Բրունո Սկավոն, փորձառու սոﬔլյե և Vins & Gastronomie պարբերականի հեղինակ։

Jardins d’Arménie-ի մասին

Jardins d’Arménie-ն աշխարհի առաջին ռոյալ բրենդին է՝ խﬕչքի նոր լյուքս կատեգորիա, որը ծնվել է Հայաստանում և նվիրված է կատարելության և հատուկ բացահայտուﬓերի սիրահարներին։ Այն ﬕավորում է դարերի ժառանգությունը, նորարարությունը և ժամանակակից նրբագեղությունը։

«ՍՊՍ Սիգարոն»-ի և Newline Brands Global-ի մասին

1992 թվականից սկսած` Պողոսյանների ընտանիքը նվիրված է լյուքս կարգի ապրանքների արտադրությանը՝ «ՍՊՍ Սիգարոն» և Newline Brands Global ընկերությունների ﬕջոցով։ 40-ից ավելի երկրներում ներկայացված՝ ընկերություններն առաջարկում են արտասահմանյան գնորդներին հարուստ և արտաժամանակյա փորձառություն։

Պրակտիկ տեղեկություններ

Պրոդուկտ. Jardins d’Arménie՝ ռոյալ բրենդի
Ծագում. Հայաստան, ոսկեհատ տեսակի խաղող
Պրոցես. Կրկնակի կաղնու և ﬔկանգամյա ծիրանի տակառների ﬔջ հնեցում
Հասանելիություն. Սահմանափակ քանակի արտադրություն Եվրոպայի և
աշխարհի համար՝ սկսած 2025 թ. սեպտեմբերից:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում