Գլխավոր Լրահոս

«Գիտության շաբաթ․ Հայաստան 2025»-ը կմեկնարկի սեպտեմբերի 30-ին

«Գիտության շաբաթ․ Հայաստան 2025»-ը կմեկնարկի սեպտեմբերի 30-ին

Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 5-ը Հայաստանում կանցկացվի ամենախոշոր գիտության և տեխնոլոգիաների հանրահռչակման միջոցառումը՝ Գիտության շաբաթ․ Հայաստան 2025-ը։ Այս տարվա կարգախոսն է «Զարգացնել գիտությամբ», իսկ կենտրոնական միջոցառումը՝ Գիտության փառատոնը, տեղի կունենա Ազատության հրապարակում։

Փառատոնը նպատակ ունի ներգրավել շուրջ 50,000 այցելու և մոտ 300 դպրոց ու մանկապարտեզ՝ ապակենտրոնացված միջոցառումներով՝ Երևանում և ՀՀ մարզերում։

Միջոցառման շրջանակում Ազատության հրապարակում ներկայացվելու են գիտության, տեխնոլոգիաների, ճարտարագիտության, գիտական ֆանտաստիկայի և արվեստի միաձուլված նախագծեր։ Մասնակցելու են ինչպես պետական ու ակադեմիական հաստատություններ, այնպես էլ տեխնոլոգիական և ստեղծարար կազմակերպություններ։

Թեմատիկ օրերը բաժանված են երեք ուղղությամբ՝

  • Սեպտ. 30 – հոկտ. 1․ «Զարգացնել գիտությամբ»՝ գիտական ինստիտուտների ցուցադրություններով, փորձերով և նախագծերով։
  • Հոկտ. 2–3․ «Ինչու դառնալ գիտնական ու ճարտարագետ»՝ մասնագիտական կողմնորոշման օրեր համալսարանների, լաբորատորիաների և նորարարների մասնակցությամբ։
  • Հոկտ. 4–5․ «Ընդլայնելով երևակայությունը»՝ գիտաֆանտաստիկայի, արվեստի և խաղերի համադրությամբ։

Նույն շաբաթվա ընթացքում ՀՀ մարզերի դպրոցներում և մանկապարտեզներում կանցկացվեն գիտական խաղեր, ցուցադրություններ և փորձեր։ Դրանք կանցկացվեն հատուկ մշակված ծրագրով՝ խթանելու երեխաների հետաքրքրությունը գիտության և տեխնոլոգիաների հանդեպ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում