Գլխավոր Լրահոս

Անհետ կորած զինծառայողների ծնողները շրջափակել են ՊՆ շենքը․ իրավիճակը լարվել է

Անհետ կորած զինծառայողների ծնողները շրջափակել են ՊՆ շենքը․ իրավիճակը լարվել է

44-օրյա պատերազմի ընթացքում անհետ կորած զինծառայողների ծնողները սեպտեմբերի 29-ին հավաքվել են Հայաստանի պաշտպանության նախարարության շենքի դիմաց՝ իրենց պահանջը բավարելու ակնկալիքով։ Նրանք պահանջում են հանդիպում Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդուարդ Ասրյանի և Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, ներկայումս ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի խորհրդական Կամո Վարդանյանի հետ։

Ծնողները նախարարության շենքի մուտքը շրջափակել էին նաև սեպտեմբերի 27-ին՝ շաբաթ օրը։ Պաշտպանության նախարարության աշխատակիցները նշել էին, որ օրը ոչ աշխատանքային է և խոստացել էին կազմակերպել հանդիպումը երկուշաբթի՝ սեպտեմբերի 29-ին։

Լրագրողների հետ զրույցում ծնողներից մեկը նշել է․ «Եթե չընդունեն, շատ ճանապարհներ կոլապսի է ենթարկվելու, սաղ քաղաքը․․․»։

Պաշտպանության նախարարությունից ծնողներին տեղեկացրել են, որ հանդիպմանը պատրաստ է միայն նախարարի տեղակալ Արման Սարգսյանը՝ առաջարկելով ընդունել երեք ծնողի։ Ծնողները հրաժարվել են այդ տարբերակից՝ նշելով, որ նախկինում բազմիցս հանդիպել են փոխնախարարի հետ և չեն ցանկանում կրկին հանդիպել նրան։

Ակցիայի ընթացքում ծեծկռտուք է տեղի ունեցել ծնողների և ռազմական ոստիկանության ծառայողների միջև։

Մեկ այլ ծնող, անդրադառնալով ստեղծված իրավիճակին, հայտարարել է․ «Այդ մարդիկ խուսափում են մեզ հետ հանդիպումից, որովհետև գիտեն, որ մեր ինֆորմացիաներն էնպիսին են, որ մեր տված հարցերին չեն կարողանալու պատասխանեն, այդ հարցերի պատասխանը չունեն»։

Ծնողների դժգոհության արդյունքում նախարարությունից հայտնել են, որ ԳՇ պետի տեղակալը կարող է հանդիպել 6 ծնողի հետ։

«Գլխավոր շտաբի պետի տեղակալին մենք ասելու ոչինչ չունենք։ Պետք է ասենք՝ ուր է քո ղեկավարը։ Մենք այսքան ժամանակ Էդուարդ Ասրյանին չենք տեսել»,- ասաց ծնողներից մեկը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում