Գլխավոր Լրահոս

Չհաստատված բյուջեի պատճառով ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ծառայությունները կսահմանափակվեն

Չհաստատված բյուջեի պատճառով ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ծառայությունները կսահմանափակվեն

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը տեղեկացնում է, որ ԱՄՆ բյուջեի չհաստատման պատճառով արդեն նշանակված անձնագրային և վիզաների ծառայությունները կշարունակվեն, քանի դեռ իրավիճակը թույլ կտա։

«‎Չհաստատված բյուջեի պայմաններում ԱՄՆ-ում և ԱՄՆ դեսպանություններում ու հյուպատոսարաններում կշարունակվեն արդեն նշանակված անձնագրային և վիզաների ծառայությունները, քանի դեռ իրավիճակը թույլ կտա»,- ասված է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան հաղորդագրության մեջ։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ դեսպանատան Facebook-ի էջում նոր հրապարակումներ չեն լինի մինչև գործունեության լիարժեք վերսկսումը։ Բացառություն կկազմեն անվտանգության և ապահովության հետ կապված անհետաձգելի հրապարակումները։ Էջում թարմացումներ կլինեն միայն գործունեության լիարժեք վերականգնման դեպքում։

Ավելի մանրամասն տեղեկություններ՝ ԱՄՆ դաշնային ծառայությունների և աշխատանքային կարգավիճակի մասին, կարող եք գտնել travel.state.gov կայքում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում