Գլխավոր Լրահոս

Տնտեսվարողներն ամիսներ առաջ իրազեկվել են Գնունու կրպակների ապամոնտաժման մասին․ պաշտոնյա

Տնտեսվարողներն ամիսներ առաջ իրազեկվել են Գնունու կրպակների ապամոնտաժման մասին․ պաշտոնյա

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի՝ սեպտեմբերի 30-ի որոշմամբ, հոկտեմբերի 1-ին քանդվել են Գնունու շուկայի մայթի կրպակները։

«Շուրջ երեք-չորս ամիս է քաղաքապետարանը բանակցում է Գնունու շուկայի կրպակների տնտեսվարողների հետ, նրանք իրազեկվել են նախատեսվող ապամոնտաժման աշխատանքների մասին»։ Այս մասին լրագրողներին հայտնել է Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի տեղակալ Ռուբեն Խոջայանը։ Նրա խոսքով, տնտեսվարողները մինչև սեպտեմբերի 30-ը ժամանակ էին խնդրել կրպակներից իրենց ապրանքները տեղափոխելու համար։ 

Լրագրողի հարցին, արդյոք Գնունու շուկայի տնտեսվարողներին այլ վայրում տաղավարներ առաջարկվել են՝ ապրանքը վաճառելու համար,  քաղաքապետարանի պաշտոնյան պատասխանեց, որ նման հարց չի քննարկվել․

«Նման քննարկում չի եղել, նման առաջարկ և պահանջ էլ չի եղել»,- ասել է նա։

Ռուբեն Խոջայանի պնդմամբ Գնունու քանդվող կրպակներն անօրինական են։ Իսկ այն կրպակները, որոնք, ըստ որոշ տնտեսվարողների՝ օրինական են, Խոջայանի պոսքով՝ ժամանակին ունեցել են հողի վարձակալության պայմանագրեր, որոնց ժամկետն  ավարտված է։

«Քանի որ դեռ Կադաստրի պետական կոմիտեում վարձակալության պայմանագրերը լուծված չեն և իրավունքները դադարեցված չեն, հետևաբար դրանց հետ կապված այս պահին որևէ գործողություն չի արվում, բայց այսօր էլ ես այդ տնտեսվարողների հետ էլ եմ խոսել   և իրենց փոխանցել եմ, որ այդ գործընթացն էլ ընթացքի մեջ է, դա էլ ժամանակի խնդիր է, որ ամեն ինչ կկարգավորենք, կբերենք օրենքի դաշտ, հետևաբար նաև կանդրադառնանք դրան, որովհետև հնարավոր չէ այս մայթը ազատել մասնակի։ Դա հանրության պահանջն է, և այս հատվածում դուք ինքներդ գիտեք, որ և երթևեկությանն է սա խոչընդոտում, և հետիոտնի անցուդարձին»,- ասաց նա։

Լրագրողի հարցին, արդյոք Գնունու շուկայի տեղում էլիտար շենք է կառուցվելու, քաղաքապետարանի պաշտոնյան ասաց, որ տեղյակ չէ, հստակ որոշում չկա։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում