Գլխավոր Լրահոս

Նախարարը ներկայացրեց՝ 2026-ին ովքեր կօգտվեն առողջության համապարփակ ապահովագրությունից

Նախարարը ներկայացրեց՝ 2026-ին ովքեր կօգտվեն առողջության համապարփակ ապահովագրությունից

Հայաստանում համապարփակ առողջապահական ապահովագրության բարեփոխումը կմեկնարկի 2026-ից։ Այս մասին ասուլիսում հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ նշելով, որ բարեփոխման ֆինանսական հաշվարկներն արդեն ներառված են 2026-ի բյուջեում։

Նախարարը տեղեկացրեց, որ լրամշակված օրենսդրական փաթեթն արդեն տեղադրվել է e-draft համակարգում։  

Նախարարի խոսքով՝ ապահովագրության ներդրումը լինելու է փուլային և կտևի երեք տարի։ 2026-ից համակարգում կընդգրկվեն մի քանի խմբեր։

«Մինչև 18 տարեկան երեխաները պետության 100% սուբսիդավորմամբ կներառվեն ապահովագրության համակարգ»,- ներկայացրեց նախարարը։

Համակարգում կներառվեն նաև 65 տարին լրացած քաղաքացիները։ 

2026-ից ծրագրից կօգտվեն նաև 18-ից 65 տարեկան հաշմանդամություն ունեցող անձինք և անապահովության 28 և ավելի միավոր ունեցող քաղաքացիները։

Ավանեսյանը նշեց, որ առաջին փուլում կընդգրկվեն նաև ամսական 200,000 դրամ և ավելի եկամուտ ունեցող անձինք, որոնց թիվը կազմում է մոտ 190 հազար։ Նա հիշեցրեց, որ նախկինում քննարկվում էր 300,000 կամ 500,000 դրամի շեմը, սակայն որոշվել է սանդղակն իջեցնել։

Ընդհանուր առմամբ, 2026-ին ծրագիրը կվերաբերի մոտ 1 մլն 600 հազար մարդու։ Նախարարը շեշտեց, որ պետության կողմից 100% սուբսիդավորվող ծառայություններից կկարողանան օգտվել միայն ռեզիդենտ հանդիսացող ՀՀ քաղաքացիները։ 

«Հայաստանում 183 օր ապրելու պահանջը ֆիքսված է օրենքում»,- պարզաբանեց Ավանեսյանը։

Ապահովագրական փաթեթի արժեքը սահմանվել է 129,600 դրամի շրջանակում։ Այն ներառելու է կանխարգելիչ սկրինինգային ծրագրեր, հիվանդանոցային ծառայություններ, դեղորայքային ապահովում և շտապօգնություն։ Նախարարի խոսքով՝ ծառայությունների ցանկը հստակ կսահմանվի կառավարության որոշմամբ, որպեսզի քաղաքացիների համար ամեն ինչ պարզ լինի։ 

«Կառավարության որոշմամբ հստակ ծառայությունները ամրագրված են լինելու, և ամեն քաղաքացի շատ պարզ ձևով տեսնելու է, թե այս ծառայությունը ապահովագրության շրջանակներում փակվում է, թե ոչ»,- վստահեցրեց նա։

Կլինի մեկ բազային փաթեթ, որին ի լրումն մասնավոր ընկերությունները կկարողանան առաջարկել հավելյալ ծառայություններով փաթեթներ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում