Գլխավոր Լրահոս

44-օրյայի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցը լիագումար նիստ մտցնելու իրավական հիմք չկա․ ԱԺ նախագահ

44-օրյայի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցը լիագումար նիստ մտցնելու իրավական հիմք չկա․ ԱԺ նախագահ

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցն Ազգային ժողովի լիագումար նիստերի օրակարգ ներառելու իրավական հիմք չկա։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, որ զեկույցը մեկ ամիս առաջ է ուղարկվել ԱԺ նախագահին, և ըստ կանոնակարգ-օրենքի, նա պետք է մեկ ամսվա ընթացքում որոշում կայացներ դրա՝ լիագումար նիստերի օրակարգ մտնելու մասին։

Սիմոնյանը պարզաբանեց, որ հիմնական խնդիրը «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի մեկնաբանությունն է։ Նրա խոսքով՝ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը սխալ է մեկնաբանում օրենքը։ 

«Իր կողմից խնդիր չկա, սա մեկնաբանության խնդիր է»,- ասաց ԱԺ նախագահը։

Իր դիրքորոշումը հիմնավորելու համար Ալեն Սիմոնյանը նշեց, որ հարցի վերաբերյալ ստացել է ԱԺ պետաիրավական հանձնաժողովի և իրավաբանական վարչության եզրակացությունները։ 

«Բոլորը իդենտիկ են»,- հայտնեց նա՝ ի պատասխան ճշտող հարցի պարզաբանելով, որ երեք կառույցներն էլ հաստատել են՝ զեկույցը լիագումար նիստեր մտցնելու իրավական հիմք չկա։

ԱԺ նախագահը վստահեցրեց, որ զեկույցն ամեն դեպքում հրապարակվելու է։ Նա բացատրեց, որ այն չի կարող քննարկվել բաց ռեժիմով, քանի որ պարունակում է պետական գաղտնիք։ 

Նրա խոսքով՝ հնարավոր չէ զորամասերի, զինված ուժերի վերաբերյալ տեղեկությունները լինեն ուղիղ եթերում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում